Մերլին Մոնրոյի` ամերիկացի արւեստագէտ Էնդի Ուորհոլի ստեղծած դիմանկարներից մէկը Christie's աճուրդում վաճառւել է 195.04 միլիոն դոլարով՝ ռեկորդ սահմանելով որպէս ամերիկեան արւեստի ամենաթանկ նմուշ:
«alikonline.ir» - Մերլին Մոնրոյի` ամերիկացի արւեստագէտ Էնդի Ուորհոլի ստեղծած դիմանկարներից մէկը Christie's աճուրդում վաճառւել է 195.04 միլիոն դոլարով՝ ռեկորդ սահմանելով որպէս ամերիկեան արւեստի ամենաթանկ նմուշ, յայտնում է Tert.am-ը՝ artnews.com-ը:
Հոլիվուդեան դիւայի՝ Shot Sage Blue Marilyn-ի դիմանկարը, որը պատկերում է Մոնրոյին բաց փիրուզագույն ֆոնի վրայ, ստեղծւել է Ուորհոլի կողմից՝ մետաքսէ տպագրութեան մեթոդով: Արւեստի գործը ստեղծւել է 1964 թւականին՝ դերասանուհու մահից երկու տարի անց, եւ հանդիսանում է ամերիկեան արւեստի խորհրդանիշներից մէկը։
Նկարի վերջնական գինը գրեթէ համընկել է փորձագէտների ակնկալիքների հետ, որոնք գնահատել են դրա արժէքը 200 մլն դոլար:
Ընդհանուր առմամբ աշխատանքի ձեռքբերման համար դիմել է չորս գնորդ, սակայն աճուրդում յաղթող է ճանաչւել հայազգի արտ-դիլեր Լարի Գագոսեանը։