Հա

Այլ

15/05/2022 - 10:40

Ինչո՞ւ որոշ մարդիկ երբեք չեն վարակւում կորոնավիրուսով

Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները պարզում են, թէ ինչու որոշ մարդիկ չեն վարակւում կորոնավիրուսով: Նրանք փոքրամասնութիւն են բնակչութեան մէջ, սակայն այս երեւոյթը բացատրութեան կարիք ունի:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները պարզում են, թէ ինչու որոշ մարդիկ չեն վարակւում կորոնավիրուսով: Նրանք փոքրամասնութիւն են բնակչութեան մէջ, սակայն այս երեւոյթը բացատրութեան կարիք ունի, ըստ News.am-ի՝ գրում է «Մեդիկ Ֆորում»-ը:

Աշխարհի գիտնականներն այժմ ակտիւօրէն ուսումնասիրում են նրանց, ովքեր այս վարակին չեն բախւել, յատկապէս այն մարդկանց, ովքեր այնքան էլ չեն պաշտպանւել: Գիտնականները ցանկանում են հասկանալ, թէ ինչն է նրանց օրգանիզմին այդպիսի իմունիտետ տալիս, արդեօք դա հազւագիւտ գենետիկ տարբերակ է, թէ՞ պարզապէս անհաւանական յաջողակութիւն: Հետազօտութեան հեղինակները համոզւած են, որ կան մարդիկ, որոնց գրեթէ հաստատ չեն վարակւի կորոնավիրուսով, բայց դեռ պարզ չէ, թէ ինչու։

Եթէ այդ պատճառը պարզւի, ապա այն կարող է հիմք ծառայել դեղամիջոցների համար, որոնք կրկնում են մարդու օրգանիզմի հէնց այն առանձնայատկութիւնը, որը բնական կերպով պաշտպանւած է կորոնավիրուսից։ Յատկապէս, որ կան մարդիկ, որոնց գրեթէ երաշխաւորւած չեն վարակւում ՄԻԱՎ-ով, ալցհայմերի կամ պարկինսոնի հիւանդութեամբ։ ՄԻԱՎ վարակի նկատմամբ բնական դիմադրութիւն կայ, եւ երբ դրա պատճառները բացայայտւեցին, դեղագործական ընկերութիւնները դեղամիջոցներ ստեղծեցին, որոնք ուղղւած էին հէնց այն կոնկրետ մոլեկուլին, որը պաշտպանում էր մարդկանց ՄԻԱՎ-ից:

Պարզելը, թէ ինչու են որոշ մարդիկ բնական կերպով պաշտպանւած այս կամ այն հիւանդութիւնից, շատ օգտակար է: Եւ երբ հետազօտողները ստանան հետաքրքրող հարցի պատասխանը, մարդկութիւնը մէկ քայլով կը մօտենայ համավարակի յաղթահարմանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։