Print this page
18/05/2022 - 08:10

Կատուները գիտեն իրենց ընկերների անունները. Գիտնականներ

Ճապոնացի գիտնականները փորձեր են անցկացրել կատուների հետ եւ եզրակացրել, որ նրանք գիտեն միւս ընտանի կենդանիների անունները։ Այս մասին է վկայել կենդանիների վարքագծի մէջ խաբւած ակնկալիքի դրսեւորումը: Կենդանիների հոգեբանների հետազօտութիւնը հրապարակւել է Nature ամսագրում։ 

«alikonline.ir» - Ճապոնացի գիտնականները փորձեր են անցկացրել կատուների հետ եւ եզրակացրել, որ նրանք գիտեն միւս ընտանի կենդանիների անունները։ Այս մասին է վկայել կենդանիների վարքագծի մէջ խաբւած ակնկալիքի դրսեւորումը: Կենդանիների հոգեբանների հետազօտութիւնը հրապարակւել է Nature ամսագրում։ Գրում է News.am-ը:

Փորձերին մասնակցել են երկու խմբի 48 կատուներ, որոնցից 29-ը ապրել են կատուների կացարանում, 19-ը՝ տան տէրերի եւ այլ ընտանի կենդանիների հետ:

Կատուներին ցոյց են տւել ծանօթ կենդանիների լուսանկարներ՝ միաժամանակ հնչեցնելով նրանց անունները՝ իրական կամ յօրինւած: Երկրորդ դէպքում ընտանի կենդանիներն աւելի երկար են նայել լուսանկարին։

«Սա վկայում է խաբւած սպասումների ազդեցութեան մասին»,- բացատրել են գիտնականները:

Նրանց կարծիքով՝ կատուները կենդանիներին նոյնականացրել են նրանց անունների հետ։ Երբ դրանք չեն համընկնում, ընտանի կենդանիները զարմանում են, եւ այս արձագանքն արտայայտւում է պատկերն աւելի երկար դիտելով։

Այլ կատուների անուններն իմանալը կարող է կապւած լինել մրցակցութեան հետ՝ կենդանիների համար կարեւոր է յստակ իմանալ, թէ ում են կանչում ուտելու՝ իրենց, թէ միւսներին:

Միեւնոյն ժամանակ, կատուներն, ամենայն հաւանականութեամբ, չեն տարբերում իրենց տէրերի անունները եւ մարդկանց հետ չեն կռւում սննդի համար, ուստի անուններն իմանալու պատճառ չկայ։

 

Յարակից լուրեր