Գերհազւագիւտ Mercedes-Benz մրցարշաւային աւտոմեքենան վաճառւել է 143 միլիոն դոլարով, ինչն այն երբեւէ վաճառւած ամենաթանկ աւտոմեքենան է դարձրել:
«alikonline.ir» - Գերհազւագիւտ Mercedes-Benz մրցարշաւային աւտոմեքենան վաճառւել է 143 միլիոն դոլարով, ինչն այն երբեւէ վաճառւած ամենաթանկ աւտոմեքենան է դարձրել: Տեղեկացնում է News.am-ը:
RM Sotheby's-ը յայտարարել է աճուրդում 143 միլիոն դոլարով 1955 թ. արտադրութեան Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe աւտոմեքենայի վաճառքի մասին։ Վաճառքը գերազանցել է աճուրդում վաճառւած ամենաթանկ աւտոմեքենայի նախորդ ռեկորդը՝ աւելի քան 95 միլիոն դոլարով:
Վաճառքը, որի մասին առաջին անգամ յայտնել էր Hagerty Insider-ը, տեղի է ունեցել մայիսի 5-ին գերմանական Շտուտգարտ քաղաքի Mercedes-Benz թանգարանում կայացած գաղտնի եւ խիստ արտասովոր աճուրդում: Միջոցառմանը հրաւիրւած էին միայն Mercedes-Benz-ի ընտրւած կոլեկցիոներներ եւ յաճախորդներ։
300 SLR Uhlenhaut Coupe-ն 1955 թ. հաւաքւած երկու աւտոմեքենաներից մէկն է եւ աւտոմոբիլային պատմութեան ամենաթանկ աւտոմեքենաներից մէկն է համարւում: Այն ստեղծւել է Mercedes-ի մրցարշաւային բաժնի կողմից եւ անւանւել է գլխաւոր ինժեներ եւ դիզայներ Ռուդոլֆ Ուլենհաութի պատւին։