Print this page
23/05/2022 - 10:20

Չինացի գիտնականները որոշել են Արեգանային համակարգից 32 լուսային տարի հեռաւորութեամբ յայտնաբերել Երկրի «զարմուհուն»

Չինացի հետազօտողների խումբն առաջարկել է տիեզերական աստղադիտակ արձակել՝ որոնելու Երկրի մօտակայ «զարմուհուն»՝ մոլորակի, որը չափսերով եւ զանգւածով նման կը լինի մեր մոլորակին եւ պտտւելիս կը լինի կեանքի համար պիտանի գօտում գտնւող աստղի շուրջ, ինչպիսին Արեւն է:

«alikonline.ir» - Չինացի հետազօտողների խումբն առաջարկել է տիեզերական աստղադիտակ արձակել՝ որոնելու Երկրի մօտակայ «զարմուհուն»՝ մոլորակի, որը չափսերով եւ զանգւածով նման կը լինի մեր մոլորակին եւ պտտւելիս կը լինի կեանքի համար պիտանի գօտում գտնւող աստղի շուրջ, ինչպիսին Արեւն է, ըստ News.am-ի՝ գրում է South China Morning Post-ը:

Նախագծի ղեկավարի խօսքով՝ Նանկինում գտնւող Գիտութիւնների չինական ակադեմիայի աստղադիտարանի տարածքից դեռեւս ոչ մի նման մոլորակ չի յայտնաբերւել, սակայն դա կարող է օգնել բացայայտելու՝ արդեօք Երկիրը միակ մոլորակն է տիեզերքում, որը պիտանի է կեանքի համար:

Աւելի քան 5000 էկզոմոլորակների շրջանում կամ մեր Արեգակնային համակարգից դուրս գտնւող մոլորակների շարքում շատերը մեծ են Երկրից կամ գտնւում են այնպիսի գօտում, որտեղ գոյատեւելու համար պայմանները քիչ հաւանական են: 

Closeby Habitable Exoplanet Survey առաքելութիւնը, որի շուրջ մասնագէտներն աշխատում են արդէն մօտ 10 տարի, իր առաջ նպատակ է դնում հետեւել մօտ 100 արեւանման աստղերի, որոնք Արեգակնային համակարգից գտնւում են 32 լուսային տարի հեռաւորութեամբ: 

 

Յարակից լուրեր