իմպանզէները շփւելու համար բաւականին հարուստ լեզու են օգտագործում, որի «բառերը» նրանք կարողանում են միաւորել «նախադասութիւնների» մէջ, պարզել են Գերմանիայի Մաքս Պլանկի էւոլիւցիոն մարդաբանութեան համալսարանի փորձագէտները: Նրանք աւելի մանրամասն նկարագրել են իրենց դիտարկումները Communications Biology ամսագրում հրապարակւած յօդւածում:
«alikonline.ir» - Շիմպանզէները շփւելու համար բաւականին հարուստ լեզու են օգտագործում, որի «բառերը» նրանք կարողանում են միաւորել «նախադասութիւնների» մէջ, պարզել են Գերմանիայի Մաքս Պլանկի էւոլիւցիոն մարդաբանութեան համալսարանի փորձագէտները: Նրանք աւելի մանրամասն նկարագրել են իրենց դիտարկումները Communications Biology ամսագրում հրապարակւած յօդւածում: Տեղեկացնում է News.am-ը:
Հետազօտողները վերլուծել են Կոտ դ'Իւուարի Տաի ազգային պարկի չափահաս շիմպանզէների միջեւ գրեթէ 5000 զրոյցի ձայնագրութիւնները՝ ընդհանուր մօտ 900 ժամ: Նրանք կարողացել են առանձնացնել 390 եզակի ձայնային յաջորդականութիւն։
Թէեւ ակնյայտ էր, որ շիմպանզէների արձակած ձայները որոշակի տեղեկութիւններ են կրում, սակայն ձայնաւորացման այդպիսի լայն սպեկտրն անակնկալ էր գիտնականների համար:
«Մեր արդիւնքները վկայում են այն մասին, որ շիմպանզէի ձայնային հաղորդակցման համակարգը շատ աւելի բարդ եւ կառուցւածքային է, քան համարւում էր»,- յայտարարել են նրանք:
Գիտնականները յայտնաբերել են ընդհանուր 12 տարբեր տեսակի ձայնաւորացում, այդ թւում՝ խռխռոց, բառաչոց եւ նւնւոց: Ձայնաւորացման կիրառման վրայ ազդել է համատեքստը. այդպէս շիմպանզէն մէկ խռնչիւն հանում էր ուտելիք տեսնելիս, իսկ մի քանիսը՝ որպէս հնազանդ ողջոյնի նշան:
Թէեւ շիմպանզէի լեզուն աւելի աղքատ է, քան մարդկայինը, պարզւել է, որ այն շատ աւելի հարուստ եւ բազմազան է, քան համարւում էր, նշում են հետազօտողները: Բացի այդ, դրանում հաւանաբար աւելի շատ հնարաւոր համակցութիւններ եւ հնչիւններ կան, քան մենք կարողացել ենք բացայայտել: Գիտնականները յոյս ունեն, որ կապիկների լեզւի հետագայ հետազօտումը կօգնի աւելին իմանալ մարդկանց լեզւի ծագման մասին: