Հա

Այլ

06/06/2022 - 10:20

Գիտնականները Նորւեգիայի հալչող սառցադաշտերում 3000-ամեայ տրեխատիպ կօշիկ են գտել

Նորւեգացի գիտնականների խումբը բորնզէ դարի հնագոյն կօշիկ է յայտնաբերել։ Նախնական ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ այն մօտ երեք հազար տարեկան է։ 

«alikonline.ir» - Նորւեգացի գիտնականների խումբը բորնզէ դարի հնագոյն կօշիկ է յայտնաբերել։ Նախնական ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ այն մօտ երեք հազար տարեկան է։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Live Science ամսագրում։ Տեղեկացնում է News.am-ը:

Հինաւուրց կօշիկը յայտնաբերւել է 15 տարի առաջ Ըոթունհէյմէն քաղաքի տարածքում։ Գիտնականները ենթադրել են, որ այդտեղ որսորդական անտառներ են եղել, քանի որ կօշիկի հետ միասին գտնւել են նաեւ մի քանի նետեր։ Կօշիկը, հաւանաբար, պատկանել է պատանու կամ կնոջ, քանի որ դրա չափը համեմատաբար փոքր է։ Գտածօն, հաւանաբար, ստեղծւել է մ.թ.ա. 1000 թւականին։

Գիտնականները նշել են, որ սառցադաշտերը թոյլ են տալիս պահպանել գտածօների գրեթէ նախաստեղծ պատկերը։ Օրինակ, գիտնականներն ուսումնասիրել են մի նետ, որն աւելի քան վեց հազար տարեկան է։

Նետի կոթը գտնւել է այդ նոյն տեղում։ Գիտնականների կարծիքով՝ Եոթունհէյմէնի տարածքները մարդիկ օգտագործել են տասնեակ հազարամեակներ։ Բայց արտեֆակտները կլիմայի արագ փոփոխութեան պատճառով յայտնւել են սպառնալիքի առջեւ։ Գիտնականները նշել են, որ այն ժամանակների օգտակար շատ գտածօներ անհետանում են սառցադաշտերի արագ հալչելու պատճառով, գրել է Planet Today-ը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։