Print this page
06/06/2022 - 13:00

Բրիտանացի յայտնի քանդակագործը ստեղծել է թագուհու կառքի մանրաքանդակը ասեղի անցքի մէջ

Մանրաքանդակի յայտնի վարպետ Ուիլարդ Ուիգանը ստեղծել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբէթ Երկրորդի գահակալութեան Պլատինէ յոբելեանին նւիրւած «ամենափոքր յարգանքի տուրքը»՝ թագուհու թագով կառքի զարմանալի մոդելը, որը տեղաւորւում է ասեղի անցքում:

«alikonline.ir» - Մանրաքանդակի յայտնի վարպետ Ուիլարդ Ուիգանը ստեղծել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբէթ Երկրորդի գահակալութեան Պլատինէ յոբելեանին նւիրւած «ամենափոքր յարգանքի տուրքը»՝ թագուհու թագով կառքի զարմանալի մոդելը, որը տեղաւորւում է ասեղի անցքում, ըստ News.am-ի՝ տեղեկացնում է PA MEDIA-ն։

Նա մանրադիտակի տակ քրտնաջան հաւաքել է աւելի քան 200 մասնիկ, որպէսզի ստեղծի մի հիւսկէն աշխատանք, որը յոյս ունի հետը շրջագայութեան տանել ամբողջ երկրում։

65-ամեայ քանդակագործը 2007թ. կոչման է արժանացել արւեստի բնագաւառում ունեցած վաստակի համար։

Ուիգանը նաեւ 2012թ. ստեղծել է թագի մանրաքանդակը 24 կարատանոց ոսկուց, թագուհու Ադամանդէ յոբելեանի առիթով։

Նրա նախորդ աշխատանքներից է աշխարհում ամենափոքր BMX հեծանիւը՝ որպէս յարգանքի տուրք Ալբերտ Էյնշտէյնին։

 

Յարակից լուրեր