Կարմիր մոլորակը մասնագէտներին հետաքրքրում է մի քանի պատճառներով։ Դրանցից մէկն այն է, որ տիեզերական արդիւնաբերութեան ժամանակակից ձեռքբերումները հնարաւորութիւն են տալիս մանրամասն ուսումնասիրել Կարմիր մոլորակում տեղի ունեցող գործընթացները։ Ինչպէս նշում է karl-marks.ru պորտալը, երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ Մարսը ժամանակին նոյնն է եղել, ինչ Երկիրը։
«alikonline.ir» - Կարմիր մոլորակը մասնագէտներին հետաքրքրում է մի քանի պատճառներով։ Դրանցից մէկն այն է, որ տիեզերական արդիւնաբերութեան ժամանակակից ձեռքբերումները հնարաւորութիւն են տալիս մանրամասն ուսումնասիրել Կարմիր մոլորակում տեղի ունեցող գործընթացները։ Ինչպէս նշում է karl-marks.ru պորտալը, երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ Մարսը ժամանակին նոյնն է եղել, ինչ Երկիրը։ Այս մասին գրում է News.am-ը:
Երկրաբանների եւ մոլորակագէտների ենթադրութիւնների համաձայն՝ աւելի վաղ Մարսի կլիման շատ է նմանւել Երկրին։
Հետազօտողները ուսումնասիրել են, թէ ինչպէս է սեզոնի փոփոխութիւնն ազդում Մարսի վրայ տեղի ունեցող փոշու փոթորիկների վրայ: Պարզւել է, որ մթնոլորտի բացակայութիւնը մեծ դեր է խաղում մոլորակի կողմից Արեգակից էներգիայի կլանման գործում։
Երբ այն գտնւում է Արեգակից նւազագոյն հեռաւորութեան վրայ, լուսատուից այնքան էներգիա է արտանետւում, որ մոլորակի կողմից դրա կլանումը առաւելագոյն հեռաւորութեան համեմատ աւելանում է 22 տոկոսով։ Սա ստեղծում է հսկայական կատաղի փոշու փոթորիկներ, որոնք ազդում են լուսաւորւած մակերեսի մեծ մասի վրայ: