Հա

Այլ

08/06/2022 - 08:04

Սաուդական Արաբիայում 80 միլիոն տարեկան հսկայ մոզազաւրի մնացորդներ են յայտնաբերւել

Սաուդական Արաբիայի Երկրաբանական ծառայութեան հնագէտների կատարած պեղումների ժամանակ Կարմիր ծովի ափին մոզազաւրի քարացած մնացորդներ են յայտնաբերւել: Այս ծովային մողեսը, որը նաեւ կոչւում է «ծովային տիրանոզաւր», կեանքի ընթացքում ունեցել է 18 մետր երկարութիւն եւ կշռել մօտ 14 տոննա։ Բացի այդ, գիտնականները պեղումների վայրում 80-45 միլիոն տարեկան տարբեր կենդանիների ոսկորների բեկորներ են յայտնաբերել, յայտնում է News.am-ը՝ Express պորտալին յղումով։

«alikonline.ir»- Սաուդական Արաբիայի Երկրաբանական ծառայութեան հնագէտների կատարած պեղումների ժամանակ Կարմիր ծովի ափին մոզազաւրի քարացած մնացորդներ են յայտնաբերւել: Այս ծովային մողեսը, որը նաեւ կոչւում է «ծովային տիրանոզաւր», կեանքի ընթացքում ունեցել է 18 մետր երկարութիւն եւ կշռել մօտ 14 տոննա։ Բացի այդ, գիտնականները պեղումների վայրում 80-45 միլիոն տարեկան տարբեր կենդանիների ոսկորների բեկորներ են յայտնաբերել, յայտնում է News.am-ը՝ Express պորտալին յղումով։

Մօտ ժամանակներս գիտնականները յոյս ունեն շարունակել աշխատանքներն այս տեղանքում՝ նոր արտեֆակտներ յայտնաբերելու համար: Սակայն, նոյնիսկ նրանք, որոնք արդէն յայտնաբերւել են, թոյլ են տւել հետազօտողներին նոր տեղեկութիւններ ստանալ պալեոգէնի ժամանակաշրջանի ծովային կաթնասունների մասին, որոնք ապրում են Կարմիր ծովի ժամանակակից ափի տեղում:

«Կարմիր ծովի ափից կաւճի ժամանակաշրջանի ողնաշարաւորների բրածոները գլոբալ Տետեան օվկիանոսի համայնքների մի մասն են, որոնք գերակշռում էին մեզոզոյեան դարաշրջանի երկրորդ կէսի մեծ մասում, այսինքն՝ մինչեւ կաւճի մեծ անհետացումը: Արաբական թերակղզու բրածոների գտածօները շատ բան կաւելացնեն միջազգային պալեոտւեալների բանկին»,- ասել է Երկրաբանական հետախուզական ծրագրի տնօրէն Աբդուլլահ Մեմեշը:

Բացի մոզազաւրի բրածօներից, հնագէտները յայտնաբերել են ծովային կովերի, կոկորդիլոսների եւ տարածաշրջանում երբեւէ յայտնաբերւած ամենամեծ կրիաների կմախքի բեկորներ:

Աբդուլլահ Մեմեշը նշում է, որ Կարմիր ծովն այստեղ յայտնւել է ընդամէնը 30 միլիոն տարի առաջ։ Մինչ այդ Արաբական թերակղզին Աֆրօ-Արաբիա կոչւող աւելի մեծ մայրցամաքի մի մասն է եղել:

«Ուստի, Սաուդական Արաբիայի արեւմտեան մասի մակերեսին մօտ կաւճի եւ էոցենի նստւածքային շերտերում յայտնաբերւած բրածօները պատկանում են կենդանիներին, որոնք ապրել են Տետեան օվկիանոսի ծանծաղ ջրերի հարաւային եզրին»,- յաւելել է գիտնականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։