Print this page
11/06/2022 - 08:10

Ենթադրւում է, որ Երկրի վրայ կեանքի որոշ կառուցւածքներ առաջացել են Տիեզերքում

Երկնաքարերի փոշին, որը հաւաքւել է ճապոնական տիեզերական աւտոմատ միջմոլորկային կայանի կողմից, պարունակում է օրգանական նիւթ, որը ցոյց է տալիս, որ Երկիր մոլորակի վրայ կեանքի որոշ կառուցւածքներ կարող էին գոյանալ տիեզերքում, յայտնում է AFP լրատւականը:

«alikonline.ir»- Երկնաքարերի փոշին, որը հաւաքւել է ճապոնական տիեզերական աւտոմատ միջմոլորկային կայանի կողմից, պարունակում է օրգանական նիւթ, որը ցոյց է տալիս, որ Երկիր մոլորակի վրայ կեանքի որոշ կառուցւածքներ կարող էին գոյանալ տիեզերքում, յայտնում է AFP լրատւականը:

«Ռիւգու» երկնաքարից նիւթը Երկիր է բերւել 2020 թւականին`300 կիլոմետր հեռաւորութեան վրայ կատարւած վեցամսեայ առաքելութիւնից յետոյ, սակայն գիտնականները նոր են սկսել բացայայտել 5.4 գրամ կշռող փոշու գաղտնիքները:

Արեւմտեան Ճապոնիայում գտնւող Օկայամա համալսարանի կողմից ղեկավարւող մի խումբ հետազօտողներ յայտարարել են, որ յայտնաբերել են ամինաթթուներ եւ այլ օրգանական նիւթեր, որոնք կարող են յուշել Երկրի վրայ կեանքի ծագման մասին: Հետազօտութիւնների համաձայն՝ ամինաթթուների յայտնաբերումը կարեւոր է, քանի որ երկնաքարը Երկրին յատուկ կենսոլորտ չունի, եւ այստեղ ամինաթթուների յայտնաբերումը ապացուցում է, որ Երկրի վրայ կեանքի առնւազն որոշ կառուցվածքներ կարող էին գոյանալ տիեզերքում:

Աւելի վաղ՝ 2019 թւականին, մէկ այլ ճապոնական տիեզերական աւտոմատ միջմոլորկային կայանի կողմից հաւաքւած նմուշում էլ յայտնաբերւել են 23 տարբեր տեսակի ամինաթթուներ:

Ենթադրւում է, որ «Ռիւգու» երկնաքարից բերւած նիւթի մի մասն առաջացել է Արեգակնային համակարգի ի յայտ գալուց մօտ 5 միլիոն տարի անց եւ չի յայտնւել աւելի քան 100 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում:

Յարակից լուրեր