Հա

Այլ

13/06/2022 - 10:20

Jaguar-ը Մեծ Բրիտանիայի թագուհու գահակալման 70-րդ տարեդարձին բացառիկ նմուշ է ներկայացրել

Հազւագիւտ մեքենաների հարցում մասնագիտացած Jaguar Classic Works գործարանային ստորաբաժանումը ներկայացրել է Jaguar E-Type Roadster Series 1-ը՝ ի պատիւ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբէթ 2-րդի գահակալման 70-րդ տարեդարձի:

«alikonline.ir» - Հազւագիւտ մեքենաների հարցում մասնագիտացած Jaguar Classic Works գործարանային ստորաբաժանումը ներկայացրել է Jaguar E-Type Roadster Series 1-ը՝ ի պատիւ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբէթ 2-րդի գահակալման 70-րդ տարեդարձի, ըստ News.am-ի՝ հաղորդում է Motor-ը եւ յաւելում, որ այն պատրաստւել է յաճախորդի պատւէրով, որը ցանկացել է մէկ մեքենայում համատեղել դասական մոդելն ու բարելաւումները:

Իւրայատուկ կաբրիոլետի դեբիւտը կայացել է թագուհու գահակալման պլատինէ յոբելեանի ընթացքում տեղի ունեցած Jaguar մեքենաների շքերթի ժամանակ:

Յայտնի է, որ մեքենայի տէրը ցանկացել է ձեռք բերել իր ծնւած տարում արտադրւած մեքենայի բարելաււած տարբերակը:

Եզակի Jaguar E-Type Roadster Series 1-ն ունի տեղեկատւական-ժամանցային համակարգ, որը համակցում է սենսորային էկրանի կառավարումը, ալեհաւաքն ու Bluetooth-ը, ինչպէս նաեւ մի շարք աքսեսուարներ, որոնք հասանելի են սահմանափակ քանակութեամբ մեքենաների վրայ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։