Հա

Այլ

15/06/2022 - 10:20

Աստղագէտները կազմել են Լուսնի ամենամանրամասն քարտէզը

Չինաստանի գիտութիւնների ակադեմիայի եւ այլ հետազօտական կենտրոնների գիտնականները կազմել են Լուսնի ամենամանրամասն քարտէզը: Նրանք այն հրապարակել են Science Bulletin-ում։

«alikonline.ir» - Չինաստանի գիտութիւնների ակադեմիայի եւ այլ հետազօտական կենտրոնների գիտնականները կազմել են Լուսնի ամենամանրամասն քարտէզը: Նրանք այն հրապարակել են Science Bulletin-ում։ Տեղեկացնում է News.am-ը:

Հետազօտողները վերլուծել են վերջին տասնամեակների ընթացքում Լուսնի մակերեսի մասին կուտակւած բոլոր տւեալները եւ դրանք գծել 1:2,500,000 մասշտաբով քարտէզի վրայ: Այսօրւայ դրութեամբ սա Լուսնի ամենամանրամասն քարտէզն է, ասում են գիտնականները:

«Լուսնի երկրաբանական քարտէզը համապարփակ տեղեկատւութիւն է տրամադրում լուսնային կեղեւի մակերեւոյթի երկրաբանական շերտերի, կառուցւածքային առանձնայատկութիւնների, լիթոլոգիայի եւ ժամանակագրութեան մասին, որոնք արտացոլում են նրա էւոլիւցիան մագմատիկ գործընթացների, աղէտալի ազդեցութիւնների եւ հրաբխային գործունէութեան պայմաններում։ Քարտէզն իրենից ներկայացնում է տարբեր ժամանակաշրջանների խառնարանների ժամանակակից նկարազարդում, 17 տեսակի լեռնային ապարների եւ 14 տեսակի երկրաբանական կառոյցների բաշխւածութիւն»,- յայտնել են հետազօտողները։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։