Գրում են, որ Բիրմայի թագաւոր Նանդաբայնը մահացել է երկար ծիծաղելուց, երբ նրան յայտնել են, որ Վենետիկը թագաւոր չունի։ Այսինքն «ծիծաղից մեռնել»-ը պարզապէս արտայայտութիւն չէ:
«alikonline.ir»- Գրում են, որ Բիրմայի թագաւոր Նանդաբայնը մահացել է երկար ծիծաղելուց, երբ նրան յայտնել են, որ Վենետիկը թագաւոր չունի։ Այսինքն «ծիծաղից մեռնել»-ը պարզապէս արտայայտութիւն չէ:
Իրականում Նանդաբայնին սպանել են։ Բայց պատմութեանը յայտնի են ծիծաղից մահւան դէպքեր։ Այսպէս, Մարտին Արագոնցին մահացել է իր սիրելի պալատական ծաղրածուի կատակից յետոյ, իսկ շոտլանդացի արիստոկրատ Թոմաս Ուրկհարթին կործանել է ուրախալի այն լուրը, որ Կառլ II-ը զբաղեցրել է գահը: Գրում է News.am-ը:
«Երկարատեւ ծիծաղը կարող է մեծացնել ներպլեւրալ եւ ներթոքային ճնշումը, յանգեցնել ուղեղը ներքին օրգանների հետ կապող թափառող նեարդի ռեֆլեքտորային գրգռման։ Սա կարող է սրտի կանգ առաջացնել,- ասել է Պիրոգովի անւան ինստիտուոի պրոֆեսոր Ալեքսանդր Կարաբինենկոն,- Նման ծիծաղը վտանգաւոր է նաեւ թոքերի օդային կիստա ունեցող մարդկանց համար։ Դրանք կարող են պայթել եւ պնեւմոթորաքս առաջացնել։ Դրա հետեւանքը սուր շնչառական եւ սրտային անբաւարարութիւնն է»: