Հա

Այլ

20/06/2022 - 11:30

Վաճառքի է հանւել միակ սպիտակ Ferrari Enzo սուպերմեքենան

Վաճառքի է հանւել միակ սպիտակ Ferrari Enzo սուպերմեքենան: 2002-ից 2004 թւականների ընթացքում Ferrari-ն արտադրել է Enzo սուպերմեքենայի 400 օրինակ, որոնք այսօր ցանկացած հաւաքածուում ամենացանկալի մեքենաներից են:

«alikonline.ir» - Վաճառքի է հանւել միակ սպիտակ Ferrari Enzo սուպերմեքենան: 2002-ից 2004 թւականների ընթացքում Ferrari-ն արտադրել է Enzo սուպերմեքենայի 400 օրինակ, որոնք այսօր ցանկացած հաւաքածուում ամենացանկալի մեքենաներից են: Ferrari Enzo սուպերմեքենաների մեծ մասը եղել է ընկերութեան աւանդական կարմիր երանգներով, եւ, Extracampionario ծրագրի շրջանակներում, միայն 20 աւտոմեքենայ է ստացել յատուկ երանգ, որոնցից միայն մէկը` սպիտակ, ըստ News.am-ի՝ գրում է Motor-ը:

Extracampionario ծրագիրը հասանելի էր բացառապէս ամենաթանկ եւ պահանջկոտ յաճախորդներին, որոնց վստահեցրել էին, որ կարող են սուպերմեքենայի համար ցանկացած գոյն ընտրել: Գերմանա-շւէյցարացի մի միլիարդատէր ընտրել էր Bianco Avus անւանմամբ սպիտակ գոյնը՝ համակցւած սեւ կաշւէ սրահի հետ:

Մեքենան թողարկւել է 2003 թւականի մայիսի 22-ին եւ այս տարիներին մեծամասամբ ցուցադրւած է եղել ցուցասրահում, իսկ 2011 թւականին արտահանւել է Հոնկոնգ՝ 9600 կիլոմետր վազքով:

2012 թւականի նոյեմբերին մեքենան ստացել է Ferrari Classiche սերտիֆիկատ, որը հաստատում է սուպերմեքենայի իսկութիւնը, եւ այժմ աշխարհում միակ սպիտակ Ferrari Enzo-ն վաճառքի է հանւել RM Sotheby's աճուրդում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։