Հա

Այլ

20/06/2022 - 12:50

Սերբ գիտնականները 10 հազար տարւայ վաղեմութեամբ մարդու պատկեր են վերականգնել

Սերբ գիտնականները, աճիւնի հիման վրայ, վերականգնել են Լեպենսկի Վիր քաղաքի նախկին բնակիչներից մէկի դէմքը, յայտնում է Hi Tech լրատւականը եւ յաւելում, որ հետազօտողներն օգտնւել են ԴՆԹ անալիզից, մնացորդների լուսանկարներից եւ նէյրոնային ցանցից՝ հին շամանի դէմքի արտայայտութիւնները պարզելու համար:

«alikonline.ir» - Սերբ գիտնականները, աճիւնի հիման վրայ, վերականգնել են Լեպենսկի Վիր քաղաքի նախկին բնակիչներից մէկի դէմքը, յայտնում է Hi Tech լրատւականը եւ յաւելում, որ հետազօտողներն օգտնւել են ԴՆԹ անալիզից, մնացորդների լուսանկարներից եւ նէյրոնային ցանցից՝ հին շամանի դէմքի արտայայտութիւնները պարզելու համար: Գրում է News.am-ը:

Լեպենսկի Վիր բնակավայրը մեզոլիթեան դարաշրջանի որսորդական ճամբար է եւ Եւրոպայում յայտնաբերւած հնագոյն բնակավայրերից մէկը։ Հնագէտներն այստեղ գտել են տարբեր մարդկանց մօտ 500 մնացորդներ, այդ թւում՝ կմախք, որը յայտնի է դարձել «շաման» անւանմամբ՝ ոտքերը խաչած՝ լոտոսի նման անսովոր դիրքի պատճառով:

Հետազօտողները կարծում են, որ շամանը ապրել է մօտ 10 հազար տարի առաջ։ Կմախքի վերլուծութեան հիման վրայ մասնագէտները որոշել են նրա հասակը, քաշը, նոյնիսկ այն, որ նա հիմնականում ծովամթերքով է սնւել։ Արտաքին տեսքը վերականգնելու համար՝ գիտնականներին անհրաժեշտ է եղել ստեղծել իրական գանգի ճշգրիտ ֆիզիկական պատճէնը: Հետազօտողները օգտագործել են լուսանկարչութիւն եւ 3D մոդելաւորում:

Ապա գիտնականներ նէյրոնային ցանցերի ուսումնասիրութեամբ վերջնական տեսքի են բերել շամանին, ապա ԴՆԹ անալիզի միջոցով որոշել մաշկի գոյնը, մուգ մազերն ու շագանակագոյն աչքերը: Աւարտուն տեսքի բերւած պատկերի անիմացիոն տարբերակը ցուցադրւում է Բելգրադի թանգարանում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։