Հա

Այլ

23/06/2022 - 10:30

Ինչպիսին պէտք է լինի պաղպաղակի իդէալական բաղադրութիւնը

Ամառը պաղպաղակի սեզոն է։ Մասնագէտները Gazeta.ru-ին պատմել են, թէ ինչ պաղպաղակ պէտք է ուտել եւ ինչպէս է աւելի լաւ օգտագործել այն։

«alikonline.ir» - Ամառը պաղպաղակի սեզոն է։ Մասնագէտները Gazeta.ru-ին պատմել են, թէ ինչ պաղպաղակ պէտք է ուտել եւ ինչպէս է աւելի լաւ օգտագործել այն։ Տեղեկացնում է News.am-ը:

Մասնագէտները նշել եւ, որ պաղպաղակը շատ աւելի օգտակար է, քան միւս քաղցրաւենիքները (թխւածքաբլիթներ կամ խանութի կոնֆէտներ)։ Սակայն, դա ճիշտ է, երբ խօսքը բնական բաղադրութեամբ բարձրորակ պաղպաղակի մասին է։

Այս քաղցրաւենիքը խթանում է էնդորֆինների՝ երջանկութեան հորմոնների արտադրութիւնը:

Մասնագէտները խորհուրդ եւ տալիս նայել մթերքի բաղադրութեան երկարութիւնը՝ որքան կարճ լինի, այնքան լաւ:

Իդէալական բաղադրութիւնը անարատ կաթն է, կաթի փոշին կամ սերուցքը, ձւի դեղնուցը կամ կարագը եւ շաքարաւազը կամ օշարակը:

Աւելի լաւ է շաբաթական 1-2 անգամից աւելի պաղպաղակ չուտել, քանի որ սա բարձր կալորիականութեամբ մթերք է։

Բաղադրութեան մէջ չպէտք է լինեն տրանսգենային ճարպեր, արմաւենու իւղ, արհեստական գունաւորիչներ, կոնսերւանտներ եւ այլն։

Մասնագէտների կարծիքով պաղպաղակի ամենաօգտակար տեսակը բնական սորբետն է։

Քաղցրաւենիքը հակացուցւած է լակտոզայի անհանդուրժողականութեամբ եւ աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիւանդութիւնների սրմամբ մարդկանց, ինչպէս նաեւ շաքարախտ եւ ճարպակալում ունեցողներին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։