Հա

Այլ

27/06/2022 - 08:35

NASA-ն կարձակի Capstone արբանեակը՝ Լուսնի վրայ բնակավայրեր ստեղծելու մտքով

ԱՄՆ-ի Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւնը (NASA) յայտնել է, որ ծրագրում է լուսին ուղարկել Capstone արբանեակը՝ ապագայ տիեզերական Lunar Getaway կայանի համար ուղեծրի կայունութեան հաշւողական մոդելաւորումը ստուգելու նպատակով:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութիւնը (NASA) յայտնել է, որ ծրագրում է լուսին ուղարկել Capstone արբանեակը՝ ապագայ տիեզերական Lunar Getaway կայանի համար ուղեծրի կայունութեան հաշւողական մոդելաւորումը ստուգելու նպատակով: Գրում է News.am-ը:

Ամերիկեան Advanced Space ընկերութեան կողմից CAPSTONE արբանեակի թռիչքի մեկնարկը նախատեսւած է արեւելեան ժամանակով 6:00-ին` Նոր Զելանդիայի Մահիա թերակղզում գտնւող Rocket Lab LC-1 արձակման վայրից: Արաբանեակի առաքելութիւնը Լուսնի շուրջ առկայ գրեթէ ուղղագիծ հալօ ուղեծիրը (NRHO) փորձարկելն է, քանի որ ապագայում այդտեղ է նախատեսւում արձակել Lunar Gateway տիեզերական կայանը:

NRHO-ի առանձնայատկութիւնն այն է, որ Լուսնի եւ Երկրի ձգողական ուժերը փոխազդում են նրա վրայ, ինչը հնարաւորութիւն կը տայ կայանը կայուն ուղեծրի մէջ պահել, խնայել վառելիքը եւ մշտական ​​կապ պահել Երկրի հետ։

Գործարկումից վեց օր անց արբանեակը պէտք է լինի լուսնային ուղեծրում: Այնուհետեւ վեց ամսւայ ընթացքում այն ​​կօգտագործւի` NRHO-ն փորձարկելու եւ տիեզերանաւերի միջեւ նաւիգացիոն տեխնոլոգիան վաւերացնելու նպատակով:

Գործարկումը տեղի է ունենալու «Արտեմիս» միջազգային ծրագրի շրջանակներում, որը նախատեսւած է` մարդկանց Լուսին ուղարկելու համար: Ենթադրւում է, որ ծրագիրը հետագայում թոյլ կը տայ Լուսնի վրայ մշտական բնակավայրեր ստեղծել, ինչպէս նաեւ հիմք դնել Մարսի հետազօտութեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։