Հա

Այլ

29/06/2022 - 10:20

Գիտնականները կեանքի համար աւելի յարմար մոլորակներ են յայտնաբերել, որոնք նման չեն Երկրին

Շւէյցարիայի Ցիւրիխի համալսարանի գիտնականները Երկրի համեմատ բնակութեան համար աւելի յարմար մոլորակներ են յայտնաբերել. հետազօտութիւնը հրապարակւել է համալսարանի պաշտօնական կայքում։ Պարզւել է, որ ջրածնից եւ հելիումից մթնոլորտ ունեցող քարքարոտ էկզոմոլորակները բաւական տաք են, որպէսզի դրանց մակերեսին կեանքի զարգացման համար անհրաժեշտ ջրամբարներ ձեւաւորւեն:

«alikonline.ir» - Շւէյցարիայի Ցիւրիխի համալսարանի գիտնականները Երկրի համեմատ բնակութեան համար աւելի յարմար մոլորակներ են յայտնաբերել. հետազօտութիւնը հրապարակւել է համալսարանի պաշտօնական կայքում։ Պարզւել է, որ ջրածնից եւ հելիումից մթնոլորտ ունեցող քարքարոտ էկզոմոլորակները բաւական տաք են, որպէսզի դրանց մակերեսին կեանքի զարգացման համար անհրաժեշտ ջրամբարներ ձեւաւորւեն: Գրում է News.am-ը:

Հետազօտողները հինգ հազար այդպիսի մոլորակների զարգացման մոդել են ստեղծել եւ պարզել են, որ որոշակի պայմաններում մոլորակները կարող են ութ միլիարդ տարի բնակելի պայմաններ պահպանել մակերեսի վրայ՝ նոյնիսկ առանց աստղային ճառագայթման: Դա հնարաւոր է խիտ մթնոլորտի եւ մոլորակի ընդերքում ջերմութեան շնորհիւ, որոնք ջրամբարների համար անհրաժեշտ ջերմոցային էֆեկտ են ստեղծում:

Աշխատութեան հեղինակներն ընդգծել են, որ այդ մոլորակների վրայ կեանքը նման չի լինի երկրայինին. արարածները ստիպւած կը լինեն յարմարւել չափազանց բարձր ճնշմանը՝ մօտ 100-1000 բար. Երկրի վրայ այդպիսի ճնշում դիտւում է միայն ովկիանոսի յատակին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։