Հա

Այլ

30/06/2022 - 11:00

Չինական տիեզերանաւը ստացել է ամբողջ Մարսն ընդգրկող պատկերների տւեալները

Չինական տիեզերանաւը պատկերների տւեալներ է ստացել, որոնք ընդգրկում են ամբողջ Մարսը, այդ թւում՝ դրա հարաւային բեւեռի պատկերները, անցեալ տարւայ սկզբից ի վեր մոլորակի շուրջ 1300 թռիչքից յետոյ:

«alikonline.ir» - Չինական տիեզերանաւը պատկերների տւեալներ է ստացել, որոնք ընդգրկում են ամբողջ Մարսը, այդ թւում՝ դրա հարաւային բեւեռի պատկերները, անցեալ տարւայ սկզբից ի վեր մոլորակի շուրջ 1300 թռիչքից յետոյ: Տեղեկացնում է News.am-ը:

Չինական Tianwen-1-ը յաջողութեամբ Կարմիր մոլորակ էր հասել 2021թ. փետրւարին իր առաջին առաքելութեան ժամանակ։ Դրանից յետոյ ռոբոտացւած ռովերը տեղակայւել էր մոլորակի մակերեսին:

Տիեզերքից արւած նկարների թւում են Մարսի հարաւային բեւեռի առաջին չինական լուսանկարները, որտեղ գտնւում են մոլորակի գրեթէ բոլոր ջրային պաշարները։

2018թ. Եւրոպական տիեզերական գործակալութեան ուղեծրային զոնդը ջուր էր յայտնաբերել մոլորակի հարաւային բեւեռում սառոյցի տակ։

Ստորերկրեայ ջրերի յայտնաբերումն առանցքային է մոլորակի՝ կեանքի համար պոտենցիալը որոշելու, ինչպէս նաեւ մարդու ցանկացած հետախուզման համար մշտական ​​ռեսուրս ապահովելու տեսանկիւնից:

Tianwen-1-ի միւս պատկերները ներառում են 4000 կիլոմետրանոց Valles Marineris կիրճի եւ հարւածային խառնարանների լուսանկարները Մարսի հիւսիսում գտնւող բարձրլեռնային գօտում, որը յայտնի է որպէս Arabia Terra:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։