Չինաստանը ծրագրում է կեանք որոնել այլ մոլորակների վրայ։ Չինաստանի գիտութիւնների ակադեմիան ընտրել է 13 նախագիծ, որոնք կը մասնակցեն տիեզերական հետազօտութեան առաջիկայ փուլին՝ 2026-2030 թւականներին։
«alikonline.ir» - Չինաստանը ծրագրում է կեանք որոնել այլ մոլորակների վրայ։ Չինաստանի գիտութիւնների ակադեմիան ընտրել է 13 նախագիծ, որոնք կը մասնակցեն տիեզերական հետազօտութեան առաջիկայ փուլին՝ 2026-2030 թւականներին։ Նախագծերի նկարագրութիւնը հրապարակւել է չինական Journal of Space Science ամսագրում։ Տեղեկացնում է News.am-ը:
Ընտրւած նախագծերի ցանկը ներառում է գրաւիտացիոն ալիքների եւ սեւ խոռոչների ուսումնասիրման ծրագրեր ռենտգենեան աստղադիտակի միջոցով: Բացի այդ, գիտնականներն առաջարկում են լուսնային ուղեծիր դուրս բերել մինի արբանեակներ, ինչպէս նաեւ շարունակել մութ նիւթերի գոյութեան ապացոյցների որոնումը։