Հա

Այլ

17/07/2022 - 12:10

Ի՞նչ խմել շոգին, որ յագեցնի ծարաւն ու չքրտնեցնի

Սովորական եղանակային պայմաններում մարդու օրգանիզմը սպառում է օրական միջինում 1,5-ից 2,5 լիտր ջուր, սակայն ըստ Ցելսիուսի սանդղակի 30 աստիճան տաքութեան դէպքում օրգանիզմը կորցնում է մէկուկէս անգամ աւելի շատ ջուր, ուստի նաեւ պահանջում է ջրի պաշարների աւելի յաճախակի համալրում: 

«alikonline.ir» - Սովորական եղանակային պայմաններում մարդու օրգանիզմը սպառում է օրական միջինում 1,5-ից 2,5 լիտր ջուր, սակայն ըստ Ցելսիուսի սանդղակի 30 աստիճան տաքութեան դէպքում օրգանիզմը կորցնում է մէկուկէս անգամ աւելի շատ ջուր, ուստի նաեւ պահանջում է ջրի պաշարների աւելի յաճախակի համալրում: Այս մասին ըստ News.am-ի՝ նշում են դիետոլոգ մասնագէտները:

Ջրազրկումն ու ջրի պակասը կանխելու համար անհրաժեշտ է յաճախ հեղուկ օգտագործել, սակայն խօսքը ոչ բոլոր տեսակի ըմպելիքների մասին է: Մասնագէտները նշել են, որ ծարաւը յագեցնելու լաւագոյն տարբերակը մաքուր ջուրն է` շեշտելով, որ սառցէ ջուրը խորհուրդ չի տրւում, քանի որ կարող է իջեցնել դիմադրողականութիւնն ու կոկորդի ցաւ առաջացնել:

Բացի այդ սառցէ ընպելիքները ակտիւացնում են քրտնագեղձերի աշխատանքը, ինչը ջրազրկում է առաջացնում: Ուստի աւելի լաւ է սենեակային ջերմաստիճանի ջուր խմել, որի մէջ համի համար կարելի է աւելացնել կիտրոն կամ թարմ անանուխի տերեւներ:

Ամառւայ շոգին, ըստ մասնագէտների, կարելի է նաեւ հանքային ջուր խմել, որն օգնում է լրացնել քրտինքի հետ մարմնից դուրս եկող աղերի պակասը:

Ամառային ըմպելիքների շարքին են դասւում նաեւ թեթեւ սեւ եւ կանաչ թէյերը, ընդ որում` թէ' տաք, թէ' սառը վիճակում: Մէկ բաժակ տաք թէյը նախ կը ստիպի քրտնել, ապա կիջեցնի մարմնի ջերմաստիճանը, նշել է փորձագէտը։

Թոյլատրելի ըմպելիքների շարքին են դասւում նաեւ տանը պատրաստւած առանց շաքարի հիւթերը, թարմ քամւած հիւթերը, տնական կւասը եւ բուսական ծագման կաթը:

Ամռան տապին չի կարելի խմել գարեջուր եւ այլ ալկոհոլային խմիչքներ, ինչպէս նաեւ էներգետիկ եւ զովացուցիչ ըմպելիքներ, որոնք շաքար են պարունակում: Շաքարի կամ քաղցրացուցիչների մեծ քանակութիւնը յանգեցնում է ինչպէս ծարաւի, այնպէս էլ ախորժակի աւելացմանը:

Շոգին նպատակայարմար է նւազեցնել սուրճի օգտագործումը, որն ունի միզամուղ ազդեցութիւն եւ նպաստում է ջրազրկմանը։

 

Յարակից լուրեր

  • 2022 թւականի ամառը Եւրոպայում ամենաշոգ ամառն է եղել
    2022 թւականի ամառը Եւրոպայում ամենաշոգ ամառն է եղել

    Կլիմայի փոփոխութեան Copernicus ծառայութիւնը յայտնել է, որ տւեալները ցոյց են տալիս, որ Եւրոպայում գրանցւել է ռեկորդային ամենատաք օգոստոսը:

  • Ինչպէ՞ս պաշտպանւել շոգից
    Ինչպէ՞ս պաշտպանւել շոգից

    Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ երբ ջերմաստիճանը հասնում է ծայրայեղ մեծութիւնների՝ Ցելսիուսի 42 աստիճանի, սրտի հիւանդութիւններից մահերի թիւը կարող է կրկնապատկւել կամ եռապատկւել։

  • Մարդկութիւնը կանգնած է քաղցրահամ ջրի սակաւութեան սպառնալիքի առջեւ
    Մարդկութիւնը կանգնած է քաղցրահամ ջրի սակաւութեան սպառնալիքի առջեւ

    Հալւող սառցադաշտերը շատ աւելի քիչ սառոյց են պարունակում, քան կանխատեսւում էր: Քաղցրահամ ջրի սակաւութեան սպառնալիքը սպասւածից աւելի է կախւած մարդկութեան գլխին: Այս մասին ըստ News.am-ի՝ զգուշացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Երկրաբանական գիտութիւնների ֆրանսիական ինստիտուտի եւ Դարտմուտի քոլեջի հետազօտութիւնը:

  • Լուսնի վրայ ջուր են գտել
    Լուսնի վրայ ջուր են գտել

    Լուսնից հողի նմուշում, որը Երկիր է հասցւել չինական «Չանէ-5» աւտոմատ տիեզերական ապարատի միջոցով, ջուր են յայտնաբերել։ Ուսումնասիրութեանը նւիրւած յօդւածը հրապարակւել է Science Advances գիտական ​​ամսագրում:

  • Մասնաւոր լուսնագնացը կուղեւորւի ջուր փնտրելու 2024 թւականին
    Մասնաւոր լուսնագնացը կուղեւորւի ջուր փնտրելու 2024 թւականին

    Լուսինը նորից հետաքրքրութիւնների կիզակէտում է։ Վերջերս Աւստրալական տիեզերական գործակալութիւնը յայտարարել է NASA-ի հետ համատեղ ծրագրի մասին, որի շրջանակում 2026թ. Լուսին կուղեւորւի ռովեր, բայց աւստրալական մասնաւոր ընկերութեան մասնակցութեամբ ստեղծւած սարքը կարող է երկու տարով առաջ անցնել դրանից։ Ռոբոտը Լուսնի մակերեսին ջուր է փնտրելու, ինչը կօգնի ապագայ հետազօտութիւններում։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։