Հա

Այլ

23/07/2022 - 08:20

Ո՞ր մթերքներն են ամենաօգտակարը ուղեղի ակտիւութեան պահպանման համար

Ուղեղի ակտիւութեան  պահպանման համար սննդակարգում պէտք է ձու, տաւարի միս, մուգ շոկոլադ եւ  աւոկադօ ներառել, «Մոսկւա» քաղաքային լրատւական գործակալութեանը յայտնել է նեարդաբան եւ բժշկական գիտութիւնների թեկնածու Վիոլետտա Տոլմաչեովան։

«alikonline.ir» - Ուղեղի ակտիւութեան  պահպանման համար սննդակարգում պէտք է ձու, տաւարի միս, մուգ շոկոլադ եւ  աւոկադօ ներառել, «Մոսկւա» քաղաքային լրատւական գործակալութեանը յայտնել է նեարդաբան եւ բժշկական գիտութիւնների թեկնածու Վիոլետտա Տոլմաչեովան։ Գրում է News.am-ը:

«Սնունդը պէտք է բալանսաւորւած լինի, իսկ սննդակարգում բոլոր մթերքների բաւարար քանակութիւն լինի։ Ուղեղի համար օգտակար են պոլիչյագեցած ճարպաթթուները, դրանք կարելի է գտնել ձկների եւ ծովամթերքի մէջ, եւս հակաօքսիդանտները՝ կանաչ թէյի եւ մրգերի մէջ: Հիմա՝ ամռանը, դրանից կարելի է եւ պէտք է օգտւել, քանի որ հապալաս, ազնւամորի եւ ելակ կայ։ Դէ, իհարկէ, ուղեղի վրայ դրական է ազդում սպիտակուցային սնունդը, քանի որ սպիտակուցի պակասի դէպքում ուղեղի գործունէութիւնն արգելակւում է: Ուղեղի լիարժէք աշխատանքի համար յատկապէս օգտակար են տաւարի միսն ու ձուն։ Այս իմաստով ձուն ունիվերսալ եւ մասամբ եզակի մթերք է՝ սպիտակուցը բացարձակ դիետիկ է, դրա բաղադրութեան մէջ չկան ճարպեր, իսկ դեղնուցը լիւտէին է պարունակում, որը կարեւոր դեր է խաղում ճանաչողական ֆունկցիաների պահպանման գործում։ Օգտակար են նաեւ աւոկադոն ու մուգ շոկոլադը»,- ասել է Տոլմաչեովան։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։