Հա

Այլ

25/07/2022 - 08:40

Շումախէրի լեգենդար բոլիդը, որով նա յաղթել է չորս մրցարշաւներից չորսում, հանւել է աճուրդի

Ferrari F300-ը, որն օգտագործել է Ֆորմուլա 1-ի լեգենդար աւտոարշաւորդ Միխայէլ Շումախէրը 1998 թւականին, աճուրդի է հանւել։

«alikonline.ir» - Ferrari F300-ը, որն օգտագործել է Ֆորմուլա 1-ի լեգենդար աւտոարշաւորդ Միխայէլ Շումախէրը 1998 թւականին, աճուրդի է հանւել։ Գրում է ArmSport.am-ը:

Աշխարհի եօթակի չեմպիոնն այս բոլիդով յաղթել է չորս մրցարշաւներից չորսում:

RM Sotheby’s աճուրդային ընկերութիւնը կանխատեսում է, որ մեքենան կարող է վաճառւել 5-6,5 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Ինչպէս յայտնում է Motor Sport Magazine-ը, մեքենան, որին Շումախէրը «երեխայի պէս սիրում էր», վաճառւել էր 1999 թւականին։ Օգոստոսի 18-20-ը Մոնտերէյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) կայանալիք աճուրդում Ferrari F300-ը կը յայտնւի մուրճի տակ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։