Հա

Այլ

01/08/2022 - 10:20

Արդեօք պաղպաղակը կարող է կոկորդի ցաւ առաջացնել

Բժշկի խօսքով տոնզիլիտը՝ կոկորդի սուր բորբոքման տեսքով տեղային դրսեւորումներով վարակիչ հիւանդութիւն է:

«alikonline.ir» - ՌԴ-ի Կլինիկական ֆարմակոլոգիայի եւ դեղագործութեան ազգային գործակալութեան կլինիկայի գլխաւոր բժիշկ Լէոնիդ Կարեւը պատասխանելով Aif.ru հարցին ասել է, որ պաղպաղակը կոկորդի ցաւ առաջացնել չի կարող: Գրում է News.am-ը:

Բժշկի խօսքով տոնզիլիտը՝ կոկորդի սուր բորբոքման տեսքով տեղային դրսեւորումներով վարակիչ հիւանդութիւն է:

«Պաղպաղակը չի կարող կոկորդի ցաւի պատճառ դառնալ։ Այս հիւանդութեան պատճառը վարակն է, յաճախ քրոնիկ, որը ապրում է քիթ-կոկորդում: Հիպոթերմիան կարող է միայն սադրիչ գործօն լինել, որն առաջացնում է հիւանդութիւնը: Ուստի քրոնիկ տոնզիլիտ ունեցող մարդիկ չպէտք է պաղպաղակ ուտեն՝ յատկապէս սրացման փուլում»,- ասել է Լէոնիդ Կարեւը։

Մասնագէտի խօսքով՝ առողջ մարդկանց համար ե՛ւ պաղպաղակը, ե՛ւ սառը ըմպելիքները չափաւոր քանակութեամբ կարող են նոյնիսկ օգտակար լինել՝ դրանք կարծրացնում են կոկորդը։

Նա նշել է, որ հիմնական կանոններն են չափաւորութիւնն ու կանոնաւորութիւնը։ Նախ պէտք է խմել սենեակային ջերմաստիճանի ըմպելիքներ, այնուհետեւ աստիճանաբար անցնել սառնարանի խմիչքներին։ Դրանք պէտք է խմել ուտելուց առաջ, փոքր չափաբաժիններով, բերանը մի փոքր պահելուց յետոյ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։