Գինէսի ռեկորդների գրքում որպէս աշխարհի ամենաբարձր կենդանի ծառ գրանցւած Հիպերիոնը պաշտօնապէս փակ է այցելուների համար:
«alikonline.ir» - Գինէսի ռեկորդների գրքում որպէս աշխարհի ամենաբարձր կենդանի ծառ գրանցւած Հիպերիոնը պաշտօնապէս փակ է այցելուների համար:
Կալիֆորնիայի Ռեդւուդ ազգային պարկը յայտնել է, որ ցանկացած մարդու, ով կը նկատւի ծառի մօտ, կարող է մինչեւ վեց ամսւայ ազատազրկում եւ 5000 դոլար տուգանք սպառնալ: Տեղեկացնում է News.am-ը:
Ծառը, որը գտնւում է այգու խորքում, առանց դրան տանող արահետների, շրջակայ միջավայրի խիստ դեգրադացման է բախւել սուր զգացողութիւններ փնտրողների պատճառով, ովքեր այցելում էին այն 2006 թւականից, երբ այն յայտնաբերւեց բնասէր զոյգի կողմից:
Հիպերիոնը (sequoia evergreen) 115.92 մետր բարձրութիւն ունի, նրա անունը ծագում է յունական դիցաբանութիւնից:
«Բլոգերների եւ կայքերի շնորհիւ այս ծառի աճող պոպուլեարութիւնը դրա շուրջ միջավայրի ամայացման է յանգեցրել,- ասւում է յայտարարութեան մէջ:- Որպէս այցելու՝ դուք պէտք է որոշէք՝ մասնակցում էք այս իւրայատուկ լանդշաֆտի պահպանմանը, թէ՞ դրա ոչնչացմանը։
Էրոզիայից եւ ծառի հիմքի վնասւելուց բացի, կան մարդկանց հոսքի հետ կապւած երկրորդական խնդիրներ: