Հա

Այլ

09/08/2022 - 13:10

Կոկորդիլոսների անհետացումը էկոլոգիական աղէտ կառաջացնի

Կոկորդիլոսների լիակատար անհետացումը կարող է լայնածաւալ էկոլոգիական աղէտի պատճառ դառնալ։ Նման եզրակացութեան են յանգել արտասահմանցի գիտնականները, ում հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են The Functional Ecology ամսագրում։

«alikonline.ir» - Կոկորդիլոսների լիակատար անհետացումը կարող է լայնածաւալ էկոլոգիական աղէտի պատճառ դառնալ։ Նման եզրակացութեան են յանգել արտասահմանցի գիտնականները, ում հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են The Functional Ecology ամսագրում։ Գրում է News.am-ը:

Այսօր աշխարհի կոկորդիլոսների կէսից աւելին անհետացման վտանգի տակ է։ Կենդանիները տուժում են իրենց բնակավայրերի կորստի, ինչպէս նաեւ բազմաթիւ մարդածին գործօնների պատճառով. դա, մասնաւորապէս, որսագողութիւնն եւ ջրամբարներում ձկնորսութեան աւելացումն է: Կոկորդիլոսների անհետացումը կը յանգեցնի էկոհամակարգերի ամբողջականութեան խախտման, որոնց պատկանում են այդ կենդանիները։

Օրինակ, ալիգատորները զանգւածաբար փոսեր են փորում, որոնք այնուհետեւ որպէս ապաստարաններ են օգտագործւում այլ տեսակների ներկայացուցիչների կողմից: Ֆիլիպինեան կոկորդիլոսները զսպող են գիւղատնտեսական որոշ վնասատուների համար: Եւ այսպէս շարունակ՝ կոկորդիլոսները սերտօրէն ինտեգրւած են էկոհամակարգերին, ուստի այդ կենդանիների անհետացումը կարող է իսկական էկոլոգիական աղէտի վերածւել: Նոր հետազօտութիւնը մատնանշում է կոկորդիլոսների պահպանման կարեւորութիւնը, սակայն այս հարցում կարեւոր են ոչ միայն գիտնականների ջանքերը, այլեւ անհետացող տեսակների փրկութեանն ուղղւած վարչական կարգաւորման միջոցառումները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։