Հա

Այլ

14/08/2022 - 08:30

Վերջին 40 տարում Արկտիկան 4 անգամ աւելի արագ է տաքացել քան մնացած աշխարհը

1979-ից մինչեւ 2021 թւականը Արկտիկան տաքացել է չորս անգամ աւելի արագ, քան աշխարհի մնացած մասը՝ միջինը մէկ տասնամեակի ընթացքում 0,75 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի՝ մոլորակի այլ վայրերում գրանցւած 0,19 աստիճանի համեմատ:

«alikonline.ir» - 1979-ից մինչեւ 2021 թւականը Արկտիկան տաքացել է չորս անգամ աւելի արագ, քան աշխարհի մնացած մասը՝ միջինը մէկ տասնամեակի ընթացքում 0,75 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի՝ մոլորակի այլ վայրերում գրանցւած 0,19 աստիճանի համեմատ: Նախորդ հետազօտութիւնները, որոնցում խօսւում էր կրկնակի եւ եռակի աւելի արագ տաքացման մասին, թերագնահատում էին կլիմայի փոփոխութեան մասշտաբները, յայտնում է ՏԱՍՍ լրատւական գործակալութիւնը՝ յղում տալով Ֆինլանդիայի օդերեւութաբանական ինստիտուտին։ Գրում է News.am-ը:

Փորձագէտների կարծիքով՝ Հեռաւոր հիւսիսի որոշ շրջաններում ջերմաստիճանն էլ աւելի արագ է բարձրացել։ Օրինակ, ծովի սառոյցների հալելու պատճառով Բարենցի ծովի վրայ մթնոլորտը եօթ անգամ աւելի արագ է տաքացել։

Արդիւնքում, մինչեւ դարեվերջ Արկտիկան կարող է աւելի խոնաւանալ, ձեան փոխարէն անձրեւ կը սկսի գալ, կը փոխւի կենդանիների ապրելու վայրը եւ որոշ տեսակներ կարող են գաղթել:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։