Հա

Այլ

14/08/2022 - 10:40

Գիտնականները Արգենտինայում եզակի զրահապատ դինոզաւր են յայտնաբերել

Բուէնոս Այրէսի «Մայմոնիդս համալսարանի» եւ «Բասկերի Երկրի համալսարանի» պալեոնտոլոգները յայտարարել են Արգենտինայի հարաւում նախկինում անյայտ զրահապատ դինոզաւրի յայտնաբերման մասին: 

«alikonline.ir» - Բուէնոս Այրէսի «Մայմոնիդս համալսարանի» եւ «Բասկերի Երկրի համալսարանի» պալեոնտոլոգները յայտարարել են Արգենտինայի հարաւում նախկինում անյայտ զրահապատ դինոզաւրի յայտնաբերման մասին: Այս մասին յօդւած է հրապարակւել Scientific Reports-ում, որում նշւում է, որ դինոզաւրը հարաւային կիսագնդում թիրեոֆորների խմբի առաջին յայտնի ներկայացուցիչն է, որը կարող է ամբողջութեամբ փոխել մոլորակի վրայ դինոզաւրերի բնակեցման գաղափարը։ Գրում է News.am-ը:

Նոր տեսակը ստացել է Jakapil kaniukura անւանումը։ Մէկուկէս մետր երկարութեամբ այս դինոզաւրը կշռել է ոչ աւել, քան ընտանի կատուն՝ 4-ից 7 կգ։ Նրա մարմինը՝ պարանոցի երկայնքով, մէջքով մինչեւ պոչը, ծածկւած է եղել ոսկրային թիթեղների զրահների շարքերով: Պալեոնտոլոգների խումբը յայտնաբերել է նրա կմախքի մնացորդները եւ 15 տերեւանման ատամների բեկորներ, որոնք նման են իգուանայի ատամներին:

Նոր տեսակը պատկանում է թիրեոֆորներին՝ զրահապատ խոտակեր օրնիտիշեան դինոզաւրերին։ Նոյն խմբին են պատկանում յայտնի ստեգոզաւրերը եւ անկիլոզաւրերը։ Նրանց մնացորդները նախկինում յայտնաբերւել են միայն Հիւսիսային կիսագնդում՝ Եւրոպայում եւ Հիւսիսային Ամերիկայում: Սակայն վերջերս դրանք սկսել են յայտնաբերել հարաւում՝ Վենեսուելայում եւ Չինաստանում։ Սա զգալիօրէն փոխում է թիրեոֆորների տարածւածութեան եւ դրանց ծագման վայրի վերաբերեալ գիտական ​​պատկերացումները: Նախկինում ենթադրւում էր, որ թիրեոֆորներն առաջին անգամ յայտնւել են Լաուրասիայում, մայրցամաքում, որը բաժանւել է Հիւսիսային Ամերիկայի եւ Եւրասիայի:

Այժմ թիրեոֆորներն առաջին անգամ յայտնաբերւել են Հարաւային կիսագնդում, ինչը նշանակում է. որ նրանք կարող էին յայտնւել Գոնդւանայում, որը տրոհւել է Հարաւային կիսագնդի մայրցամաքների: Աւելին, նոր տեսակը շատ նման է վաղ թիրեոֆորներին, ինչը նոյնպէս հաստատում է հարաւային կիսագնդում նրանց ծագումը։ Հետազօտութեան հեղինակները ենթադրում են, որ դինոզաւրն ապրել է մօտ 100 միլիոն տարի առաջ եւ, եթէ գիտնականների եզրակացութիւնները ճիշտ են, ապա թրեֆորների Լաուրասիայում յայտնւելը, մնում է առեղծւած:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։