Հա

Այլ

08/09/2022 - 09:00

iPhone 14-ի շնորհանդէսը

 Apple-ը ներկայացրել է iPhone 14 եւ iPhone 14+ սմարթֆոնները։ Այս մասին յայտնի է դարձել սեպտեմբերի 7-ի շնորհանդէսի ժամանակ։

«alikonline.ir»- Apple-ը ներկայացրել է iPhone 14 եւ iPhone 14+ սմարթֆոնները։ Այս մասին յայտնի է դարձել սեպտեմբերի 7-ի շնորհանդէսի ժամանակ։

Սմարթֆոնները կը թողարկւեն երկու տարբերակով՝ հիմնական՝ 6,1 դիւեմանոց էկրանով եւ Max՝ 6,7 դիւեմ մեծացւած էկրանով։ Նոր սմարթֆոնները մինի տարբերակ չունեն։

iPhone 14-ը ստացել է նոյն դիզայնը, ինչ նախորդ սերունդը եւ հասանելի է հինգ գոյով՝ սպիտակ, սեւ, վարդագոյն, մոխրագոյն, կարմիր։

Apple-ը պնդում է, որ աւելացրել է մարտկոցի կեանքը, սակայն ստոյգ թւեր չեն նշւել։

iPhone 14-ն արժէ 799 դոլար, iPhone 14 Max-ը՝ 899 դոլար, նախնական պատւէրները կը սկսւեն սեպտեմբերի 9-ին, իսկ սմարթֆոնները վաճառքում կը յայտնւեն սեպտեմբերի 16-ից:

Նաեւ ներկայացւել է նոր խելացի ժամացոյց՝ Apple Watch Series 8-ը։ 

Ժամացոյցը ստացել է նոյն դիզայնը, ինչ նախորդ սերունդը, սակայն էկրանն էլ աւելի մեծ է դարձել։ Apple-ը պնդում է, որ ժամացոյցի պատեանը ոչ միայն ջրա եւ փոշեդիմացկուն է, այլեւ հարւածակայուն։

Ժամացոյցը ստացել է բազմաթիւ նոր հնարաւորութիւններ, այդ թւում՝ մարմնի ջերմաստիճանին հետեւելու հնարաւորութիւնը: Սա, իր հերթին, թոյլ է տալիս որոշել օւուլեացիան կանանց մօտ եւ չափել մարմնի ջերմաստիճանը երազում: Երբ օգտատէրը աւտովթարի է ենթարկւում Ժամացոյցը կարող է տւեալները ուղարկել շտապօգնութեան ծառայութիւններին եւ ընտրւած կոնտակտներին:

Ալիւմինէ կորպուսով տարբերակները հասանելի են չորս գոյնով՝ մուգ կապոյտ, արծաթագոյն, մոխրագոյն եւ կարմիր: Առկայ է նաեւ փայլեցւած պողպատէ պատեանով սեւ, արծաթագոյն եւ ոսկեգոյն մոդիֆիկացիան:

Առանց ներդրւած սիմ-քարտի տարբերակը կարժենայ 399 դոլար, վաճառքի ամսաթիւը կը յայտարարւի աւելի ուշ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։