Հա

Այլ

12/09/2022 - 08:42

Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը պատմել է, թէ ինչի մասին է ամենից շատ վիճել Սթիւ Ջոբսի հետ

 Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը պատմել է, թէ ինչի մասին է ամենից շատ վիճել ընկերութեան հիմնադիր Սթիւ Ջոբսի հետ, եւ այդ վէճը կապւած է եղել iPhone-ի վաճառքի հետ, գրել է Business Insider-ը։

«alikonline.ir»- Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը պատմել է, թէ ինչի մասին է ամենից շատ վիճել ընկերութեան հիմնադիր Սթիւ Ջոբսի հետ, եւ այդ վէճը կապւած է եղել iPhone-ի վաճառքի հետ, այս մասին ըստ News.am-ի գրել է Business Insider-ը։

Երկար տարիներ նրանք քննարկել են, թէ ինչպէս վաճառեն iPhone-ը՝ սուբսիդաւորման մոդելո՞վ, թէ՞ եկամուտների բաշխման միջոցով, ինչը ցանկանում էր Ջոբսը։

Apple-ը սկզբում գնացել է Ջոբսի ճանապարհով, իսկ յետոյ անցել է Քուկի գաղափարին։

Չորեքշաբթի Քուկը ելոյթ է ունեցել Code-ի ամենամեայ համաժողովում դիզայնի լեգենդ Ջոնի Այւի, Ջոբսի այրու՝ Լորէն Փաուէլ Ջոբսի եւ լրագրող Քարա Սւիշերի հետ, որպէսզի խօսի հանգուցեալ ամենատես Ջոբսի մասին։

Սւիշերը Քուկին հարցրել է, թէ ինչի մասին էին նրանք ամենից շատ վիճում, եւ Քուկը պատասխանել է, որ դա iPhone-ի վաճառքի հարցն էր 2007թ. ընկերութեան դեբիուտից առաջ։

Քուկը պատմել է, որ ցանկանում էր գնալ սուբսիդաւորման ճանապարհով, ինչը կը նշանակէր, որ հեռախօսային կապի օպերատորները, ինչպիսին է AT&T-ն, Apple-ին պէտք է կանխիկ վճարէին iPhone արժէքի մի մասը։ Յետոյ նրանք կը փոխհատուցեն այդ ծախսերը ի հաշիւ յաճախորդի ամենամսեայ բաժանորդավճարի։

Իսկ Ջոբսը ցանկանում էր ստանալ հեռախօսակապի օպերատորի ամենամսեայ եկամուտի մի մասը, ինչն այն ժամանակ ճիւղային ստանդարտ չէր։

«Նրա ճանապարհն աւելի ստեղծագործական էր եւ աւելի արտասովոր,- ասել է Քուկը։- Իմ առաջարկածն աւելի մասշտաբային կը լինէր, համենայն դէպս՝ ես այդպէս էի կարծում։ Ուստի, մենք որոշ ժամանակ քննարկել ենք այդ հարցը»։

Յարակից լուրեր

  • Թիմ Քուկ. «Ինձ մտահոգում են մեքենայի նման մտածող մարդիկ»
    Թիմ Քուկ. «Ինձ մտահոգում են մեքենայի նման մտածող մարդիկ»

    Ապագայ ինտերնետ տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտը պէտք է գաղտնի, անվտանգ եւ մարդկային լինեն: Այս մասին յայտարարել է «Apple Inc.»-ի տնօրէն Թիմ Քուկը՝ ելոյթ ունենալով Չինաստանում ընթացող ինտերնետի համաշխարհային գիտաժողովում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։