Հա

Այլ

12/09/2022 - 08:42

Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը պատմել է, թէ ինչի մասին է ամենից շատ վիճել Ստիւ Ջաբզի հետ

Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը պատմել է, թէ ինչի մասին է ամենից շատ վիճել ընկերութեան հիմնադիր Ստիւ Ջաբզի հետ, եւ այդ վէճը կապւած է եղել iPhone-ի վաճառքի հետ, գրել է Business Insider-ը։

«alikonline.ir» - Apple-ի գլխաւոր տնօրէն Թիմ Քուկը պատմել է, թէ ինչի մասին է ամենից շատ վիճել ընկերութեան հիմնադիր Ստիւ Ջաբզի հետ, եւ այդ վէճը կապւած է եղել iPhone-ի վաճառքի հետ, այս մասին ըստ News.am-ի գրել է Business Insider-ը։

Երկար տարիներ նրանք քննարկել են, թէ ինչպէս վաճառեն iPhone-ը՝ սուբսիդաւորման մոդելո՞վ, թէ՞ եկամուտների բաշխման միջոցով, ինչը ցանկանում էր Ջաբզը։

Apple-ը սկզբում գնացել է Ջաբզի ճանապարհով, իսկ յետոյ անցել է Քուկի գաղափարին։

Չորեքշաբթի Քուկը ելոյթ է ունեցել Code-ի ամենամեայ համաժողովում դիզայնի լեգենդ Ջոնի Այւի, Ջաբզի այրու՝ Լորէն Փաուէլ Ջաբզի եւ լրագրող Քարա Սւիշերի հետ, որպէսզի խօսի հանգուցեալ ամենատես Ջաբզի մասին։

Սւիշերը Քուկին հարցրել է, թէ ինչի մասին էին նրանք ամենից շատ վիճում, եւ Քուկը պատասխանել է, որ դա iPhone-ի վաճառքի հարցն էր 2007թ. ընկերութեան դեբիուտից առաջ։

Քուկը պատմել է, որ ցանկանում էր գնալ սուբսիդաւորման ճանապարհով, ինչը կը նշանակէր, որ հեռախօսային կապի օպերատորները, ինչպիսին է AT&T-ն, Apple-ին պէտք է կանխիկ վճարէին iPhone արժէքի մի մասը։ Յետոյ նրանք կը փոխհատուցեն այդ ծախսերը ի հաշիւ յաճախորդի ամենամսեայ բաժանորդավճարի։

Իսկ Ջաբզը ցանկանում էր ստանալ հեռախօսակապի օպերատորի ամենամսեայ եկամուտի մի մասը, ինչն այն ժամանակ ճիւղային ստանդարտ չէր։

«Նրա ճանապարհն աւելի ստեղծագործական էր եւ աւելի արտասովոր,- ասել է Քուկը։- Իմ առաջարկածն աւելի մասշտաբային կը լինէր, յամենայն դէպս՝ ես այդպէս էի կարծում։ Ուստի, մենք որոշ ժամանակ քննարկել ենք այդ հարցը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։