Հա

Այլ

29/09/2022 - 10:00

Գիտնականները պարզել են, թէ ինչպիսի տեսք է ունեցել 31000 տարի առաջ ապրած կինը

19-րդ դարի վերջին հնագէտները յայտնաբերել են մարդու գանգ, որը թաղւած է եղել ներկայիս Չեխիայի Մլադեչ գիւղի քարայրում։ Այն ժամանակ գիտնականներն ասել էին, որ գանգը մօտ 31000 տարեկան է եւ պատկանում է տղամարդու, սակայն վերջերս կատարած ուսումնասիրութիւնն ապացուցել է, որ գիտնականները սխալւել են՝ գանգը, որը կոչւում է «Մլադեչ-1», պատկանել է 17-ամեայ կնոջ, որն ապրել է քարի դարում:

«alikonline.ir» - 19-րդ դարի վերջին հնագէտները յայտնաբերել են մարդու գանգ, որը թաղւած է եղել ներկայիս Չեխիայի Մլադեչ գիւղի քարայրում։ Այն ժամանակ գիտնականներն ասել էին, որ գանգը մօտ 31000 տարեկան է եւ պատկանում է տղամարդու, ըստ News.am-ի՝ գրում է Hi-Tech-ը։

Սակայն վերջերս կատարած ուսումնասիրութիւնն ապացուցել է, որ գիտնականները սխալւել են՝ գանգը, որը կոչւում է «Մլադեչ-1», պատկանել է 17-ամեայ կնոջ, որն ապրել է քարի դարում, վերին պալէոլիթի ժամանակաշրջանում (մօտ 43000-26000 տարի):

Իրենց նոր առցանց գրքում գիտնականները մանրամասն նկարագրել են իրենց գտածոն՝ նշելով, որ դա «Եւրոպայում յայտնաբերւած ամենահին Homo sapiens-ներից մէկի գանգն է»:

Նրանց վերադասակարգման համար գիտնականներն օգտագործել են 19-րդ դարի հնագիտական պեղումների ժամանակ հաւաքւած տեղեկատւութիւնը, հետազօտողների կողմից 1930-ականներին իրականացւած դէմքի վերականգնումները եւ համակարգչային տոմոգրաֆիան՝ գանգի թւայնացւած պատկեր ստեղծելու համար: Քանի որ ստորին ծնօտը բացակայել է, փորձագէտները դիմել են ժամանակակից մարդկանց ծնօտների վերաբերեալ առկայ տւեալներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։