Աւստրալիայից եւ Չինաստանից երկրաբանները մոդելաւորել են տեկտոնական թիթեղների շարժումը եւ պարզել, որ ապագայում Երկրի վրայ կը յայտնւի նոր սուպերմայրցամաք։ Այդ պահին մայրցամաքները կը միանան, եւ Խաղաղ ովկիանոսը կը փակւի, ասւում է National Science Review ամսագրում հրապարակւած ուսումնասիրութեան մէջ:
«alikonline.ir» - Աւստրալիայից եւ Չինաստանից երկրաբանները մոդելաւորել են տեկտոնական թիթեղների շարժումը եւ պարզել, որ ապագայում Երկրի վրայ կը յայտնւի նոր սուպերմայրցամաք։ Այդ պահին մայրցամաքները կը միանան, եւ Խաղաղ ովկիանոսը կը փակւի, ասւում է National Science Review ամսագրում հրապարակւած ուսումնասիրութեան մէջ: Գրում է News.am-ը:
Գիտնականների եզրակացութիւնների համաձայն՝ փոփոխութիւնների արդիւնքում Աւստրալիան կը բախւի Եւրասիայի հետ եւ կը շարժւի դէպի Ամերիկա։ Այդ ժամանակ բոլոր մայրցամաքները կը միաւորւեն մէկ հսկայական գերմայրցամաքի մէջ, որը կը կոչվի Ամասիա։ Ովկիանոսներից կը մնան միայն Հնդկականն ու Ատլանտեանը։
Ուսումնասիրութիւնից բխում է, որ այդ փոփոխութիւնները տեղի կունենան 200-300 միլիոն տարի յետոյ։ Մայրցամաքների միացումը կարող է տեղի ունենալ երկու եղանակով՝ ովկիանոսի միջոցով, որը ձեւաւորւել է նախորդ սուպերմայրցամաքի առանձնացման ժամանակ, այսինքն՝ ինտրովերսիայի, կամ այն շրջապատող գերովկիանոսի մնացորդների միջոցով՝ էքստրաւերսիա։
Այս բոլոր փոփոխութիւնները, ըստ հետազօտողների, կը յանգեցնեն նրան, որ Երկրի վրայ կլիման կտրուկ կը փոխւի։ Ծովի մակարդակը կը նւազի, իսկ գերմայրցամաքի ընդարձակ ներքին մասը կը չորանայ ցերեկային բարձր ջերմաստիճանի տատանումներից: