Հա

Այլ

17/10/2022 - 07:55

Բիլ Գէյթսը յայտնել է, որ իր բարեգործական հիմնադրամը համագործակցում է «Թալիբան» շարժման հետ

Բիլ եւ Մելինդա Գէյթսերի բարեգործական հիմնադրամը համագործակցում է Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժման ժամանակաւոր կառավարութեան հետ։ Նրանց համատեղ աշխատանքն ուղղւած է երկրում պոլիոմելիտի դէմ պայքարին։ 

«alikonline.ir»- Բիլ եւ Մելինդա Գէյթսերի բարեգործական հիմնադրամը համագործակցում է Աֆղանստանում արմատական «Թալիբան» շարժման ժամանակաւոր կառավարութեան հետ։ Նրանց համատեղ աշխատանքն ուղղւած է երկրում պոլիոմելիտի դէմ պայքարին։ Ըստ Tert.am-ի՝ այս մասին Բիլ Գէյթսը յայտարարել է The Telegraph-ի հետ զրոյցում։

Հաղորդւում է, որ հիմնադրամի գործընկերները «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպել են Կատարում։ Գէյթսն իրավիճակն անւանել է «շատ բարդ»՝ հաշւի առնելով շարժման դէմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Այլ մանրամասներ նա չի յայտնել։

Ամերիկացի բիզնեսմենը նաեւ պատասխանել է հարցին՝ պատրաստ է արդեօք ինքն անձամբ հանդիպել թալիբների հետ։

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ կրում է արդեօք այս թեման գաղտնի բնոյթ, թէ ոչ: Ես շատ բան կանէի պոլիոմելիտի վերացմանն ուղղւած քարոզարշաւին նպաստելու համար: Սա հիմնադրամի հիմնական առաջնահերթութիւնն է»,- ասել է ձեռնարկատէրը։

Պոլիոմիելիտը բարձր վիրուլենտութիւն ունեցող սուր վարակիչ վիրուսային հիւանդութիւն է, որը զարգանում է պոլիովիրուսով ողնուղեղի գորշ նիւթի վնասման հետեւանքով եւ բնութագրւում է հիմնականում նեարդային համակարգի ախտահարմամբ: Հիւանդութիւնը հիմնականում ասիմպտոմ ընթացք է ունենում։

Երբեմն վիրուսը ներթափանցում է կենտրոնական նեարդային համակարգ եւ բազմանում շարժիչ նէյրոններում, ինչը յանգեցնում է նէյրոնների մահւան եւ նրանց կողմից կառավարւող մկանների անդառնալի պարէզի կամ կաթւածի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։