Հա

Այլ

23/10/2022 - 11:30

«Նոյնիսկ հարկադրւած ժպիտը բարձրացնում է տրամադրութիւնը»․ հետազօտութիւն

Առանց պատճառի հարկադրւած ժպիտը բարելաւում է տրամադրութիւնը մարդն անմիջապէս սկսում է աւելի երջանիկ զգալ այն բանից յետոյ, երբ դէմքի համապատասխան մկաններն ակտիւանում են:

«alikonline.ir» - Առանց պատճառի հարկադրւած ժպիտը բարելաւում է տրամադրութիւնը մարդն անմիջապէս սկսում է աւելի երջանիկ զգալ այն բանից յետոյ, երբ դէմքի համապատասխան մկաններն ակտիւանում են: Այսպիսի եզրակացութեան են յանգել Ստենֆորդի գիտնականները 19 երկրներից գրեթէ 4000 մարդու մասնակցութեամբ հետազօտութեան ընթացքում: Գրում է News.am-ը:

Կամաւորներին բաժանել են երեք խմբի։ Առաջինը փորձերի ժամանակ բերանում գրիչ է պահել՝ առանց շրթունքներով դիպչելու, երկրորդը ընդօրինակել է հոլիվուդեան դերասանների ժպիտը, երրորդը փորձել է շրթունքների անկիւնները հասցնել ականջներին եւ բարձրացնել այտերը։ Այս բոլոր վարժութիւններն ակտիւացրել են «ժպիտի մկանները»:

Առաջադրանքի կատարման ընթացքում իւրաքանչիւր խմբի կամաւորների կէսը դիտել են շան ձագերի, կատւի ձագերի եւ հրավառութեան զւարճալի պատկերներ: Երկրորդը նայել է դատարկ էկրանին:

Որպէսզի մասնակիցները չհասկանան հետազօտութեան նպատակը, նրանց նաեւ խնդրել են կատարել ֆիզիկական վարժութիւններ եւ լուծել մաթեմատիկական խնդիրներ: Իւրաքանչիւր առաջադրանքից յետոյ կամաւորները գնահատել են, թէ որքան են իրենք երջանիկ:

Առաջին եւ երկրորդ խմբերում մարդիկ նկատելիօրէն աւելի երջանիկ են եղել։ Գրիչը բերանին կամաւորները նոյնպէս որոշակի կերպ նմանակել են ժպիտը, սակայն նման ազդեցութիւն չեն զգացել։ Հաւանաբար այն պատճառով, որ նրանք ստիպւած են եղել սեղմել ատամները՝ ժպտացող մարդիկ դա չեն անում, այս գործօնը կարող էր խանգարել նրանց աւելի լաւ զգալ։

Այսպէս, գիտնականները միմիկայի յետադարձ կապի վարկածի նոր ապացոյցներ են գտել: Այն վկայում է, որ զգացմունքներն առաջանում են դէմքի որոշակի փոփոխութիւնների հետեւանքով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։