Հա

Այլ

24/10/2022 - 11:40

Երկիր մոլորակի բնակիչները նոյեմբերի 8-ին Լուսնի լրիւ խաւարման ականատես կը դառնան

Լուսնի լրիւ խաւարում տեղի կունենայ նոյեմբերի 8-ին։ Այն իր ողջ գեղեցկութեամբ կը տեսնեն Ռուսաստանի արեւելեան մասի բնակիչները։ 

«alikonline.ir» - Լուսնի լրիւ խաւարում տեղի կունենայ նոյեմբերի 8-ին։ Այն իր ողջ գեղեցկութեամբ կը տեսնեն Ռուսաստանի արեւելեան մասի բնակիչները։ Այս մասին նշել են Մոսկւայի պլանետարիումի մամուլի ծառայութիւնում։ Գրում է News.am-ը:

Նոյեմբերի 8-ին տեղի կունենայ Լուսնի լրիւ խաւարում՝ առաւելագոյն փուլով (1,36), Մոսկւայի ժամանակով ժամը 13.59-ին, եւ կը տեւի մօտ 6 ժամ։ Նշւել է, որ լրիւ փուլը տեւելու է աւելի քան մէկ ժամ։ Փորձագէտները նաեւ նշել են, որ խաւարումն ամբողջովին երեւալու է Ռուսաստանի արեւելքում, Խաղաղ ովկիանոսի ջրաւազանում, Հիւսիսային Ամերիկայի արեւմուտքում եւ Գրենլանդիայի հիւսիսում։

Լուսնի խաւարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը մտնում է Երկրի ստւերի կոնի մէջ։ Երկրի ստւերի բծի տրամագիծը 363.000 կիլոմետր հեռաւորութեամբ (Երկրից Լուսնի նւազագոյն հեռաւորութիւնը) կազմում է Լուսնի տրամագծի մօտ 2,6-ը, ուստի Լուսինը կարող է ստւերւել լրիւ։ Խաւարման իւրաքանչիւր պահի Երկրի ստւերով Լուսնի սկաւառակի ծածկւելու աստիճանն արտայայտւում է խաւարման փուլով։ Φ փուլի մեծութիւնը որոշւում է θ հեռաւորութեամբ՝ մինչեւ ստւերի կենտրոնը Լուսնի կենտրոնից հեռաւորութեամբ։ Աստղագիտական օրացոյցներում Φ եւ θ մեծութիւնները նշւում են խաւարման տարբեր փուլերի համար։

Երբ Լուսինը խաւարման ժամանակ լիովին ծածկւում է Երկրի ստւերով, դա նշանակում է Լուսնի լրիւ խաւարում, երբ դա տեղի է ունենում մասամբ՝ խօսում են մասամբ խաւարման մասին։ Երբ Լուսինը մտնում է Երկրի միայն կիսաստւերի մէջ, խօսում են մասնաւոր կիսաստւերային խաւարման մասին։ Լուսնի խաւարման անհրաժեշտ պայմաններ են լիալուսինը եւ Լուսնի մօտ լինելն իր ուղեծրի հանգոյցին (այսինքն՝ այն կէտին, որտեղ Լուսնի ուղեծիրը հատում է էկլիպտիկայի՝ խաւարածրի հարթութիւնը). Լուսնի խաւարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ միաժամանակ առկայ են այս երկու պայմանները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։