Հա

Այլ

26/10/2022 - 11:30

Ճապոնիան կը թողարկի մարդկանց համար «լւացքի մեքենաներ»

Ճապոնական տեխնոլոգիական ընկերութիւնը նախատեսում է թողարկել մարդկանց համար առաջին «լւացքի մեքենաները»։

«alikonline.ir» - Ճապոնական տեխնոլոգիական ընկերութիւնը նախատեսում է թողարկել մարդկանց համար առաջին «լւացքի մեքենաները»։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

Science ընկերութեան ներկայացուցիչները յայտնել են, որ սարքը վաճառքի կը հանւի 2025 թւականին։ Ըստ մշակողների՝ «լւացքի մեքենան» ուլտրաձայնի օգնութեամբ կը մաքրի, կը մերսի եւ կը չորացնի մարդուն։ Այդ ամէնը կը տեւի 15 րոպէից ոչ աւելի։ Բացի այդ, արհեստական ​​ինտելեկտը եւ տարբեր սենսորները կօգնեն սպառողին պարզել ամբողջական տեղեկատւութիւն իր մարմնի մասին եւ ստեղծել յարմարաւէտ մթնոլորտ։

Նախագծի նպատակը ոչ միայն մարմինը մանրակրկիտ մաքրելն է, այլ նաեւ բուժելը՝ մեքենայի ներսում երաժշտութեան միջոցով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։