Հա

Այլ

29/10/2022 - 11:40

NASA-ի աստղագէտները ֆիքսել են «ժպտացող» Արեւի պատկերը

NASA-ի աստղագէտները ֆիքսել են «ժպտացող» Արեւի պատկերը։ Լուսանկարը հրապարակւել է կազմակերպութեան Twitter-յան էջում։ Պատկերում երեւում է երկնային լուսատուն ՝ բերան եւ աչքեր յիշեցնող բծերով։ 

«alikonline.ir» - NASA-ի աստղագէտները ֆիքսել են «ժպտացող» Արեւի պատկերը։ Լուսանկարը հրապարակւել է կազմակերպութեան Twitter-յան էջում։ Պատկերում երեւում է երկնային լուսատուն ՝ բերան եւ աչքեր յիշեցնող բծերով։ Գրում է Sputnik Արմենիան:

Գիտնականները պարզաբանել են, որ մարդու դէմք յիշեցնող այդ բծերը արեւի վրայ պսակաձեւ խոռոչներն են։ Դրանք տարածքներ են, որտեղ դիտւում է պլազմայի խտութեան եւ ջերմաստիճանի նւազում։

Անշունչ առարկաներում ժպիտ տեսնելու մարդու ձգտումը վաղուց յայտնի է գիտութեանը։ Նման տեսողական պատրանքները կոչւում են պարէյդոլիայի էֆեկտ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։