Հա

Այլ

08/11/2022 - 09:45

Հնագէտները վերականգնել են միջնադարեան զինւորի գլուխը, որը կացնի հարւած է ստացել դէմքին

3D-գրաֆիկայի փորձագէտ Սիսերօ Մորաէսը հնագէտներին օգնել է վերականգնել միջնադարեան շւեդի դէմքը, որը մահացել է 660 տարի առաջ։  Ենթադրաբար, շւեդը զոհւել է դէմքին ստացած կացնի հարւածից։ 

«alikonline.ir» - 3D-գրաֆիկայի փորձագէտ Սիսերօ Մորաէսը հնագէտներին օգնել է վերականգնել միջնադարեան շւեդի դէմքը, որը մահացել է 660 տարի առաջ։  Ենթադրաբար, շւեդը զոհւել է դէմքին ստացած կացնի հարւածից։ Գիտնականն իր աշխատանքը հրապարակել է բրազիլական OrtogOnLineMag պորտալում, որը հասանելի է բոլորին։ Տեղեկացնում է News.am-ը:

Ստոկհոլմի պատմական թանգարանի գիտնականները գտել են զոհւած շւեդի ոսկորները Գոտլանդի ճակատամարտի տեղանքում, որը տեղի է ունեցել 1361թ. շւեդ ֆերմերների եւ դանիական բանակի միջեւ։ Հնագէտները կիրառել են ֆոտոգրամմետրիայի մեթոդը եւ սքանաւորել գտածոները։ Դրանից յետոյ ստացւած տւեալներով Մորաէսը ստեղծել է դէմքի երկու թւային 3D մոդելներ։

Գիտնականներին հետաքրքրում էր տղամարդու գանգի դիմային հատւածում առկայ խոր ճեղքը, որը տրամագծով ստորին ծնօտի ձախ ներքին հատւածից ձգւում էր մինչեւ քիթը։ Հնագէտները ենթադրել են, որ նման վէրք կարող էր առաջանալ դէմքին ստացած կացնի հարւածից։ Ստուգելու համար Մորաէսը մոդելաւորել է նաեւ կացինն ու այն «կցել» ոսկրին։ Ինչպէս սպասւում էր, զէնքը հիանալի «յարմարւում» էր ճեղքին։

Բայց գիտնականներն առայժմ չեն կարող ստոյգ ասել, թէ արդեօք այս վէրքն է դարձել տղամարդու մահւան պատճառ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։