Հա

Այլ

10/11/2022 - 09:40

Գիտնականները նշել են առաւելագույն տարիքը, մինչեւ որը մարդը կարող է ապրել

Գիտնականների միջազգային թիմը բացայայտել է առաւելագոյն տարիքը, մինչեւ որը մարդը կարող է ապրել:

«alikonline.ir» - Գիտնականների միջազգային թիմը բացայայտել է առաւելագոյն տարիքը, մինչեւ որը մարդը կարող է ապրել, ըստ News.am-ի՝ գրում է LADBible-ը։

Ճշգրիտ թիւը պարզելու համար սինգապուրեան բիոտեխնոլոգիական Gero ընկերութեան եւ Բուֆալոյի Ուռուցքաբանական համալիր կենտրոնի հետազօտողները ուսումնասիրել են մարդու օրգանիզմի դիմացկունութիւնը եւ վնասւածքներից յետոյ վերականգնւելու կարողութիւնը:

Հարիւր հազարաւոր կամաւորների բժշկական տւեալները վերլուծելու համար գիտնականները դիմել են արհեստական բանականութեանը։ Հաշւի առնելով տարիքի, հիւանդութեան եւ կենսակերպի գործօնները՝ մասնագէտները պարզել են, որ 120 եւ 150 տարեկանի միջեւ մարդու օրգանիզմի վերականգնւելու ունակութիւնը լիովին վերանում է, ինչը նշանակում է, որ մարդը չի կարող ապրել 150 տարուց աւելի։

Միեւնոյն ժամանակ, ներկայումս փորձարկւում են դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը եւ տեսականօրէն թոյլ տալ, որ ինչ-որ մէկը մինչեւ 200 տարեկան ապրի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։