Հա

Այլ

20/11/2022 - 09:45

Յայտնաբերւել է 140 տարի անհետացած համարւող թռչունը

Հետազօտական խմբի կողմից յայտնաբերւել է 140 տարի անհետացած համարւող թռչունը:

«alikonline.ir» - Հետազօտական խմբի կողմից յայտնաբերւել է 140 տարի անհետացած համարւող թռչունը, ըստ News.am-ի՝ գրում է Audubon ամսագիրը:

Նշւում է, որ արշաւն իրականացւել է Search for Lost Birds («անհետացած թռչունների որոնում») նախագծի շրջանակում, որը BirdLife International, Rewild եւ American Bird Conservancy կազմակերպութիւնների համագործակցութեան արդիւնքն է: Համագործակցութիւնը նպատակ ունի բացայայտել թռչունների աւելի քան 150 տեսակ, որոնք չեն յայտարարւել որպէս անհետացած, բայց նաեւ չեն նկատւել առնւազն տասը տարի։

Սեւ աղաւնի-փասիանին (Otidiphaps insularis) յայտնաբերել յաջողւել է Ֆերգիւսոն կղզում՝ Պապուա-Նոր Գւիենայի արեւելեան ափին։ Կղզու տարածքը կազմում է մօտ 1500 քառակուսի կիլոմետր։ Գիտնականները տարածքում ֆոտոծուղակ են տեղադրել, որից մէկը տեղադրել են լեռան գագաթին՝ ծովի մակարդակից 975 մետր բարձրութեան վրայ, խիստ բուսականութեամբ ծածկւած հատւածում։

Մասնագէտները կարծում էին, որ սա ամենայաջողակ վայրը չէ, սակայն տեղի գիւղի որսորդը յայտնել է, որ հէնց այնտեղ է վերջին անգամ լսել կենդանու ձայնը։ Որոշ ժամանակ անց հետազօտողները տեսախցիկների ձայնագրութիւններում յայտնաբերել են միանգամից երկու տեսակի։

Այժմ Search for Lost Birds-ի աշխատակիցները կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անհետացող թռչնին պաշտպանելու համար։ Չնայած նրան, որ Ֆերգիւսոնը սակաւ բնակչութիւն ունի, միջազգային կորպորացիաների կողմից հովանաւորւող անտառահատումները կարող են էական վտանգ ներկայացնել բնիկ տեսակների համար: Բացի այդ, ներմուծւած գիշատիչները, ինչպիսիք են վայրի կատուները, կարող են ոչնչացնել ինչպէս փասիանին, այլեւ այլ էնդեմիկ կենդանիների։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։