Հա

Այլ

21/11/2022 - 08:00

Կամչատկայում ժայթքել է Կլիւչեւսկոյ հրաբուխը

Եւրասիայի ամենաբարձր հրաբուխը՝ Կլիւչեւսկոյը, որը գտնւում է Կամչատկայում, երէկ առաւօտեան սկսել է ժայթքել՝ հրաբխային «պայթուցիկներ» արտանետելով: 

«alikonline.ir» - Եւրասիայի ամենաբարձր հրաբուխը՝ Կլիւչեւսկոյը, որը գտնւում է Կամչատկայում, երէկ առաւօտեան սկսել է ժայթքել՝ հրաբխային «պայթուցիկներ» արտանետելով: Այս մասին ըստ Yerkir.am-ի յայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ յղում կատարելով Հրաբխագիտութեան եւ սէյսմոլոգիայի ինստիտուտին:

Նոյեմբերի 19-ի լոյս 20-ի գիշերը Կամչատկայում երկրաշարժ է եղել՝ 5.7 մագնիտուդով, ցնցումից յետոյ հրաբխի խառնարանում լուսաւորութիւն է նկատւել: Հրաբխագիտութեան եւ սէյսմոլոգիայի ինստիտուտի տնօրէն Ալեքս Օզերովի փոխանցմամբ՝ ժայթքումը սկսւել է հրաբխի գագաթային խառնարանում, արտանետումները լինում են մինչեւ մէկ ժամում 10 պայթիւն յաճախականութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։