Հա

Այլ

21/11/2022 - 11:45

ՆԱՍԱ-ն կանխատեսել է, որ տիեզերագնացները մինչեւ 2030-ի վերջն արդէն կապրեն եւ կաշխատեն Լուսնի վրայ

Ըստ ԱՄՆ-ի ազգային աւիատիեզերական գործակալութեան՝ ՆԱՍԱ-ի պաշտօնեայի, տիեզերագնացները մինչեւ ընթացիկ տասնամեակի վերջն արդէն կապրեն եւ կաշխատեն Լուսնի վրայ:

«alikonline.ir» - Ըստ ԱՄՆ-ի ազգային աւիատիեզերական գործակալութեան՝ ՆԱՍԱ-ի պաշտօնեայի, տիեզերագնացները մինչեւ ընթացիկ տասնամեակի վերջն արդէն կապրեն եւ կաշխատեն Լուսնի վրայ, ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian-ը:

ՆԱՍԱ-ի «Օրիոն» լուսնային տիեզերանաւերի ծրագրի ղեկավար Հովարդ Հուն նշել է, որ մինչեւ 2030 թւականի աւարտը մարդիկ կարող են ակտիւ լինել Լուսնի վրայ՝ ունենալով ապրելու միջավայր եւ իրենց գործունէութեանն աջակցելու համար նախատեսւած լուսնագնացներ:

«Իհարկէ, այս տասնամեակում մենք կունենանք Լուսնի վրայ տեւական ժամանակահատւած ապրող մարդիկ... Նրանք կունենան բնակավայրեր, նրանք կունենան լուսնագնացներ: Նրանք ապրելու են Լուսնի մակերեսի վրայ եւ գիտութեամբ են զբաղւելու»,- ասել է մասնագէտը BBC-ի եթերում:

Յիշեցնենք, որ ՆԱՍԱ-ն նոյեմբերի 16-ի առաւօտեան, գերծանր հրթիռով (Space Launch System) դէպի Լուսին է արձակել «Օրիոն» տիեզերանաւը:

SLS գերծանր հրթիռի եւ «Օրիոն» տիեզերանաւի արձակումն «Արտեմիս 1» առաքելութեան մի փուլն է: Տիեզերանաւը պէտք է թռնի դէպի Լուսին փորձնական անօդաչու ռեժիմով, մի քանի շաբաթ անցկացնի Լուսնի ուղեծրում եւ վերադառնայ Երկիր: Իսկ ահա 2024 թւականին նախատեսւում է «Արտեմիս 2» առաքելութիւնը, որի ընթացքում չորս տիեզերագնացներ կը թռնեն Լուսնի շուրջը։ «Արտեմիս 3» առաքելութիւնը նախատեսւած է 2025 թւականին, որի ընթացքում տիեզերագնացները պէտք է վայրէջք կատարեն Լուսնի մակերեսին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։