Հա

Այլ

22/11/2022 - 10:25

Caviar-ը ներկայացրել է 25 հազար դոլարանոց ոսկէ iPhone 14 Pro. այն կը ստանայ ֆուտբոլի աշխարհի առաջնութեան լաւագոյն խաղացողը

Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան առնչութեամբ ռուսական Caviar շքեղ ապրանքանիշը ներկայացրել է iPhone 14 Pro-ի երկու դիզայներական մոդել՝ The Great-ը եւ The Iconic-ը։ Մօտ 25 հազար դոլար արժողութեամբ The Great մոդելը կը պարգեւատրւի Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան լաւագոյն խաղացողը։ 

«alikonline.ir» - Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան առնչութեամբ ռուսական Caviar շքեղ ապրանքանիշը ներկայացրել է iPhone 14 Pro-ի երկու դիզայներական մոդել՝ The Great-ը եւ The Iconic-ը։ Մօտ 25 հազար դոլար արժողութեամբ The Great մոդելը կը պարգեւատրւի Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան լաւագոյն խաղացողը։ Տեղեկացնում է News.am-ը:

Երկու հեռախօսներն էլ, ինչպէս ասւում է ընկերութեան կայքում զետեղւած յայտարարութիւնում, կը թողարկւեն սահմանափակ քանակով՝ ընդամէնը 22 հատ։

«Արաբական մշակոյթի մեծութիւնը, աւազաթմբերի մոնումենտալ գեղեցկութիւնը եւ աւանդոյթի ուժը մէկ ձեւաւորման մէջ: Ներկայացնում ենք The Great-ը` արժանի պարգեւ իսկական ֆուտբոլասէրների համար»,- ասւած է առաջին մոդելի նկարագրութեան մէջ:

The Great սմարթֆոնի պատեանը պատրաստւած է ոսկուց՝ Lusail Iconic Stadium մարզադաշտի ոճով, որը կը հիւրընկալի 2022թ․ աշխարհի առաջնութեան եզրափակիչը։ Հեռախօսի յետեւի վահանակի կենտրոնով՝ վերից վար, անցնում է առաջնութեան եռաչափ խորհրդանիշը՝ արաբական խորհրդանիշներով ժապաւէնը, որի վրայ 18 կարատանոց ոսկուց պատրաստւած ութ թւանշանն է՝ որպէս ներդաշնակութեան եւ անսահմանութեան նշան։ Ընդհանուր առմամբ՝ հեռախօսը պատւած է 24 կարատ մաքուր ոսկով։

iPhone 14 Pro 128 Gb The Great-ի արժէքը 1,500,000 ռուբլի է (մօտ 25000 դոլար):

Ինչպէս նշել է Caviar-ի գործադիր տնօրէն Սերգէյ Կիտովը, ինքը ֆուտբոլի մեծ երկրպագու է, սակայն, եթէ նոյնիսկ լաւագոյն խաղացողը պարզւի, որ նա անձամբ իրեն դուր չի գալիս, նա, այնուամենայնիւ, ուրախ կը լինի նրան սմարթֆոն նւիրել, քանի որ սպորտում գլխաւորը «ազնւութիւնն ու անաչառութիւնն է»։

Ակնկալւում է, որ այս տարի լաւագոյն խաղացողի կոչման, ինչպէս նաեւ ոսկեզօծ հեռախօսի համար կը պայքարեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մեսսին, Մբապէն, Բենզեման, Նէյմարը, Դէ Բրոյնէն եւ Ռոնալդուն:

Երկրորդ մոդելի՝ The Iconic-ի կորպուսը նոյնպէս պատրաստւած է տիտանից, ինչպէս The Great-ինը։ Սակայն քանի որ առաջնութիւնն անցկացւում է հիմնականում մուսուլմանաբնակ երկրում, որի մշակոյթը հաւանութիւն չի տալիս տղամարդկանց կողմից ոսկեայ զարդերի եւ աքսեսուարների օգտագործմանը, The Iconic-ի մոդելի վրայ ոսկի չի կիրառւել ընդհանրապէս։

iPhone 14 Pro 128 Gb The Iconic-ի արժէքը 400,000 ռուբլի է (6500 դոլարից մի փոքր աւելի):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։