NASA-ի Artemis 1 առաքելութեան շրջանակում շարունակւում է Orion տիեզերանաւի չափազանց հետաքրքիր ու գրաւիչ ճանապարհորդութիւնը: Նոյեմբերի 21-ին տիեզերանաւը, ինչպէս եւ ծրագրւած էր, Լուսնին մօտեցել է մինչեւ 130 կմ հեռաւորութեան վրայ։ Որոշ ժամանակ Orion-ը գտնւել է Լուսնի հակառակ կողմում, եւ կապը Երկրի հետ, ինչպէս եւ սպասւում էր, կորել է։
«alikonline.ir» - NASA-ի Artemis 1 առաքելութեան շրջանակում շարունակւում է Orion տիեզերանաւի չափազանց հետաքրքիր ու գրաւիչ ճանապարհորդութիւնը: Նոյեմբերի 21-ին տիեզերանաւը, ինչպէս եւ ծրագրւած էր, Լուսնին մօտեցել է մինչեւ 130 կմ հեռաւորութեան վրայ։ Որոշ ժամանակ Orion-ը գտնւել է Լուսնի հակառակ կողմում, եւ կապը Երկրի հետ, ինչպէս եւ սպասւում էր, կորել է։ Տեղեկացնում է News.am-ը:
NASA-ի Deep Space Network ցանցի հետ կապը վերականգնւել է արեւելեան ստանդարտ ժամանակով 07:59-ին (Երեւանի ժամանակով 16:59) այն բանից յետոյ, երբ տիեզերանաւը յաջողութեամբ աւարտել է երկար թռիչքը, որի ժամանակ 2 րոպէ 30 վայրկեան ժամանակով գործի է դրւել ուղեծրային մանեւրման համակարգի շարժիչը՝ տիեզերանաւի ընթացքը մինչեւ աւելի քան 580 մղոն/ժ (933,42 կմ/ժ) արագութեան հասցնելու համար: Շարժիչը գործարկելու պահին տիեզերանաւը գտնւել է Լուսնի մակերեւոյթից 328 մղոն (527,865 կմ) բարձրութեան վրայ եւ շարժւել է ժամում 5023 մղոն (8083,74 կմ/ժ) արագութեամբ։ Շարժիչի գործարկումից կարճ ժամանակ անց Orion-ն ամենաշատն է մօտեցել Լուսնի մակերեւոյթին՝ 81 մղոն (130 կմ) եւ թռել է ժամում 5102 մղոն (8210,87 կմ/ժ) արագութեամբ:
Ուղեծրային մանեւրման համակարգի շարժիչի գործարկմամբ թռիչքը երկու մանեւրներից առաջինն է, որոնք անհրաժեշտ են Լուսնի հեռաւոր ռետրոգրադային ուղեծիր մտնելու համար, որտեղ Orion տիեզերանաւը կը մտնի նոյեմբերի 25-ին՝ օգտագործելով Եւրոպական սպասարկման մոդուլը (European Service Module)։ Orion-ը այս ուղեծրում կը մնայ մօտ մէկ շաբաթ՝ համակարգերը փորձարկելու համար, ապա էլ աւելի կը մօտենայ Լուսնին՝ մինչեւ մօտ 40,000 մղոն (64,000 կմ), ինչից յետոյ կը վերադառնայ Երկիր։
Դեկտեմբերի 28-ին տիեզերանաւը կը գտնւի Երկրից իր ամենամեծ հեռաւորութեան վրայ՝ 268,500 մղոն (432,108 կիլոմետր):
Մինչեւ դեկտեմբերի 1-ը տիեզերանաւը կը գտնւի Լուսնի հեռաւոր ուղեծրում, որից յետոյ նորից գործի կը դնի հիմնական շարժիչը՝ տիեզերանաւը ուղեծրից դուրս բերելու եւ դէպի Երկիր ուղղելու համար։
Սպասւում է, որ տիեզերանաւը դեկտեմբերի 11-ին վայրէջք կը կատարի Խաղաղ ովկիանոսում, դրանով էլ կաւարտւի Artemis 1 առաքելութիւնը։