Հա

Այլ

28/11/2022 - 10:05

«Ափսէի գոյնն ազդում է ուտելիքի համի վրայ»․հետազօտութիւն

Մեծ Բրիտանիայում գտնւող Փորթսմութի համալսարանի գիտնականները պարզել են, որ ափսէի գոյնն ազդում է դրանում գտնւող ուտելիքի համի վրայ։

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում գտնւող Փորթսմութի համալսարանի գիտնականները պարզել են, որ ափսէի գոյնն ազդում է դրանում գտնւող ուտելիքի համի վրայ։ Հետազօտութիւնը հրապարակւել է Food Quality and Preference ամսագրում։ Գրում է News.am-ը:

Փորձին մասնակցել է 50 մարդ։ Ուսումնասիրել են նրանց սննդային նէոֆոբիան (երեւոյթ, որի դէպքում չեն ցանկանում նոր սնունդ փորձել)։ Բոլոր կամաւորներին բաժանել են երկու խմբի՝ մարդիկ, ովքեր բծախնդիր են ուտելիքի հարցում, եւ մարդիկ, ովքեր բծախնդիր չեն։ Բոլորին մատուցել են նոյն նախուտեստները կարմիր, սպիտակ եւ կապոյտ ափսէներում։

Արդիւնքները ցոյց են տւել, որ մթերքների աղի եւ ցանկալի լինելու ընկալումը կախւած է եղել ափսէի գոյնից առաջին խմբում, բայց ոչ երկրորդում։ Այսպէս, կարմիր եւ կապոյտ ափսէներում սնունդն աւելի աղի է թւացել սպիտակ ափսէների սննդից, կարմիր ափսէները նոյնպէս կերակուրը հրապուրիչ չեն դարձրել։

Գիտնականների կարծիքով՝ այս օրինաչափութիւնը կարող է բացատրւել նրանով, որ աղի մթերքները յաճախ մատուցւում են հէնց կապոյտ փաթեթներով։ Միւս օրինաչափութիւնները հետազօտողները կը շարունակեն ուսումնասիրել, նրանք ցանկանում են պարզել նաեւ, թէ ինչպէս մարդիկ կարձագանգեն այլ գոյնի ափսէներին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։