Նորւեգիայի բնական եւ տեխնիկական գիտութիւնների համալսարանի թանգարանի մասնագէտներին յաջողւել է վերստեղծել միջնադարում ապրած կնոջ կերպարը:
«alikonline.ir» - Նորւեգիայի բնական եւ տեխնիկական գիտութիւնների համալսարանի թանգարանի մասնագէտներին յաջողւել է վերստեղծել միջնադարում ապրած կնոջ կերպարը: Հետազօտական աշխատանքը հրապարակւել է Hightech ամսագրում։ Գրում է News.am-ը:
Նախ գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են կնոջ մնացորդները, որն ապրել է մօտ 800 տարի առաջ։ Այնուհետեւ նրանց յաջողւել է մոդելաւորել նրա կերպարը։
Կնոջը անուն են տւել՝ Թորա։
Փորձագէտների խօսքով՝ իրենք որեւէ գրաւոր աղբիւր չեն ունեցել, որը կօգնէր վերստեղծել պատկերը։ Հետեւաբար, աշխատանքը հիմնւած է բացառապէս նրա մնացորդների վերաբերեալ առկայ տւեալների վրայ:
Գիտնականները պարզել են, որ այդ կինը մահացել է 65 տարեկանում։ Նրանց խօսքով՝ նա մի շարք ստորին ատամներ չի ունեցել։
«Յօնքերի եւ գլխի մազերի փունջըը մենք մէկ առ մէկ ամրացրել ենք։ Կարծում ենք՝ դա հոյակապ գեղարւեստական աշխատանք է»,- ասում է համալսարանի հնագէտ Էլէն Գրաւը: