Pantone գոյնի ինստիտուտի մասնագէտները (Pantone Color Institute) յայտարարել են 2023 թւականի գլխաւոր գոյնը: Դա կարմիրի երանգներից է, որն, ասես, «ուժ եւ եռանդ է փոխանցում»:
«alikonline.ir» - Pantone գոյնի ինստիտուտի մասնագէտները (Pantone Color Institute) յայտարարել են 2023 թւականի գլխաւոր գոյնը: Դա կարմիրի երանգներից է, որն, ասես, «ուժ եւ եռանդ է փոխանցում»: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդւում է կազմակերպութեան կայքում:
«Այս տարւայ գույնն է Viva Magenta 18-1750-ը՝ ուժ եւ եռանդ փոխանցող: Այն ուժի նոր ազդանշան է տալիս: Viva Magenta-ն խիզախ է եւ անվախ, թրթռացող գոյն է, որի կայտառութիւնն ուրախ եւ լաւատեսական տրամադրութիւն է առաջացնում»,- գրւած է ընկերութեան կայքում: Գոյնը նաեւ բնութագրւում է՝ որպէս հզօր եւ ուժ հաղորդող: «Սա նոր, կեսախինդ կարմիր է, որն արտայայտւում է կատարեալ բերկրանքով, քաջալերում փորձարարութիւնները եւ ինքնարտայայտումն՝ առանց սահմանափակումների»,- նշւում է հաղորդագրութեան մէջ:
Ինչպէս նշում են գոյնի ինստիտուտում, այս գոյնը համարձակ է եւ ներառում է բոլորին: Երանգի արմատներն սկիզբ են առնում բնութիւնից, իսկ տեխնոլոգիաների դարում մարդիկ ձգտում են ոգեշնչում ստանալբնութիւնից: Pantone Color Institute-ը Pantone ընկերութեան հետազօտական կենտրոնն է, որն զբաղւում է գոյների հետ փորձարարական աշխատանքով եւ դրա ազդեցութեամբ զանազան ճիւղերի վրայ (նորաձեւութիւն, պոլիգրաֆիա, ինտերիերի դիզայն, գովազդ, կինօ եւ այլ բնագաւառներ): Ինստիտուտը տարւայ գլխաւոր գոյն է սահմանում 2000 թւականից ի վեր: