Հա

Այլ

06/12/2022 - 10:05

Սուրբ Հեղինէ կղզու կրիան նշել է 190-ամեակը եւ դարձել աշխարհի ամենածեր կենդանին

Սուրբ Հեղինէ կղզում ապրող կրիան նշել է իր 190-ամեակը եւ դարձել աշխարհի ամենածեր կենդանին:

«alikonline.ir» - Սուրբ Հեղինէ կղզում ապրող կրիան նշել է իր 190-ամեակը եւ դարձել աշխարհի ամենածեր կենդանին, ըստ News.am-ի՝ գրում է Good News Network-ը։

Ջոնաթան անունով կրիան ծնւել է 1800-ականների սկզբին։ Վերջին 140 տարիների ընթացքում նա ապրել է Սուրբ Հեղինէ կղզում:

«Համաշխարհային պատերազմներ, Բրիտանական կայսրութեան վերելք ու անկում, բազմաթիւ մահացած նահանգապետներ, թագաւորներ ու թագուհիներ, իսկ Ջոնաթանն այս ամբողջ ընթացքում այստեղ է եղել, պարզապէս զւարճացել է»,- ասում է Ջօ Հոլինզը, որը խնամում է կրիային:

Բացի այդ, տեղի բնակիչները կրիայի համար ծննդեան եռօրեայ տօնակատարութիւն կը կազմակերպեն, որին կը լինեն նրա սիրելի բանջարեղէնները եւ այլ ուտեստներ։ Միջոցառման աւարտին կը ցուցադրվի անիմացիոն ֆիլմ՝ նւիրւած Ջոնաթանի կեանքին, իսկ յոբելեարի պատւին յատուկ նամականիշ կը թողարկւի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։